Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ» Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ» «Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջոցների կիրառումը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Փաստ» թերթը ավելի վաղ անդրադարձել էր իրավաբանական անձանց քրեական պ ա տաս խ ա նատ վության ենթար կ ե լ ո ւ ինստիտուտին: Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոսի չափով տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրման, պրակտիկայի ձևավորման, նորմերի կիրառման և հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք MGMPartners իրավաբանական ընկերության նախագահ, իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանի հետ:

-Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նորմերը, ընդ որում՝ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ՀՀ-ում, այլ օտար պետություններում ստեղծված կազմակերպությունները։ Քանի որ մեր երկրում իրավաբանական անձինք դեռևս վարչական պատասխանատվության սուբյեկտ չեն բուն ՎԻՎՕ-ով, արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը։

-Աշխարհի շուրջ 90 պետություններում արդեն գործում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Դեռևս 19-րդ դարի կեսերին անգլո-սաքսոնական իրավունքի դատարանները առանձին դեպքերում իրավաբանական անձանց ենթարկում էին քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար։ Հետագայում այդ պրակտիկան ընդլայնվեց և իրավաբանական անձինք սկսեցին ենթարկվել պատասխանատվության նաև այն դեպքերում, երբ օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով ոտնահարվում էին հանրային շահերը։ Պրակտիկայում մշտապես ծագում էր հետևյալ հարցը. ո՞րն է իրավաբանական անձի մեղքը, եթե հանցանք կատարած անձը արդեն դատապարտվել է։ Եվ այդ հարցի պատասխանը տվեց Անգլիայի դատարաններից մեկը 1957 թ. «Բոլտոն» ՍՊԸ ընդդեմ «Գրահամ և որդիներ» ՍՊԸ գործով որոշմամբ՝ նշելով, որ կառավարչի (մենեջերի) մեղքը կազմակերպության անձնական մեղքն է։

Հոլանդիայում 1950 թ. ընդունվեց «Տնտեսական հանցագործությունների մասին» օրենքը, որով նախատեսվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը։ Դրան հետևեցին եվրոպական, այնուհետև այլ տարածաշրջանների պետությունները։ Ընդունվում էին հատուկ օրենքներ կամ լրացումներ քրեական օրենքներում։ Ընդունվեցին նաև միջազգային կոնվենցիաներ, որոնցով սրբագրվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցումները։ Դրանք վերաբերում էին կոնկրետ հանցագործություններին, կամ դրանց խմբին, կամ այլ չափանիշներին։ Յուրաքանչյուր պետություն սահմանեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր կանոնները՝ հաշվի առնելով իր տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական զարգացվածության աստիճանը։ Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը գործում է 2023 թ. հունվարի 1-ից։ Պրակտիկայում դեռ նման գործեր չկան։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, ապա նախ՝ այն Հայաստանում (և ամենուրեք) լայնորեն կիրառվում է տարբեր իրավախախտումների համար։ Բայց խնդիրն այն է, որ քրեական քաղաքականությունը ենթադրում է առավել կոշտ միջոցներ, երբ ավելի թեթև միջոցները բավարար արդյունավետ չեն։ Անդրադառնալով Ձեր հարցադրմանն այն մասին՝ արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը, նշեմ, որ այն առայժմ մտավախություններ չի առաջացնում։ Դա կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է ոչ միայն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, այլև այդպիսի պատասխանատվությունից նրանց ազատելու և շատ այլ հարցերում։ Չնայած տարբեր երկրներում կարգավորումների բազմազանությանը, բոլորին բնորոշ է մեկ ընդհանուր նպատակ՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական օրենքով նախատեսված սանկցիաներ այն դեպքում, երբ հանցանքը կատարվել է ելնելով իրավաբանական անձի շահից, անունից, միջոցով կամ իրավաբանական անձի կոպիտ անփութության արդյունքում:

-Այս համակարգը գործում է մի շարք երկրներում տարբեր մոդելների տեսքով՝ նույնականացման, կազմակերպական մոդելներ և այլն՝ կախված նրանից, թե ում կողմից է կատարվել հանցանքը։ Ո՞ր մոդելն է այսօր Հայաստանի համար ընտրվել, և ինչքանո՞վ է այն համապատասխանում մեր իրավական համակարգին, տնտեսական զարգացածությանը։

-Հայաստանում կիրառելի են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավոր մոդելները։ Հանցանքը կարող է կատարվել անմիջապես իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների կողմից, ովքեր ունեն պարտադիր կատարման ցուցումներ տալու կամ որոշումներ ընդունելու իրավունք։ Հանցանքը կարող է կատարվել իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների դրդմամբ կամ թողտվությամբ՝ այսպես կոչված՝ «մաքուր ձեռքերով»։ Հանցանքը կարող է կատարվել այն անձի կողմից, որն այդ կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունի, օրինակ՝ տնօրենի կողմից։ Այս դեպքերում կարևորվում է, որ հանցանքը կատարված լինի ի շահ իրավաբանական անձի, դրա անունից, դրա միջոցով: Կան դրանց համակցության տարբեր սխեմաներ։ Ավելի պարզ՝ դա նշանակում է, որ հանցանք կատարած անձը նպատակ է ունեցել, օրինակ՝ ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, նվազեցնել ծախսերը կամ կորուստները, պատասխանատվությունից կամ պարտականությունից ազատել իրավաբանական անձին, կամ, օրինակ՝ իրավաբանական անձի համար ձեռք բերել իրավունքներ:

Նկարագրեմ մեկ այլ մոդել։ Եթե իրավաբանական անձը չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ կազմակերպության որևէ աշխատակից կատարել է հանցագործություն, ապա այդ կազմակերպությունը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու այս մոդելը ուղղակի ստիպելու է բաժնետերերին, մասնակիցներին, ընկերներին, գործընկերներին, ղեկավարներին, վերահսկողներին և այլ դերակատարներին, որպեսզի իրենց գործունեությունը կառուցեն և իրականացնեն օրենսդրությանը համապատասխան։ Դա գլխավոր երաշխիքն է, որ իրավաբանական անձինք չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։ Իրավաբանական անձանց գլխավոր դերակատարներին խորհուրդ է տրվում շտապ՝ առանց հետաձգելու կարգավորել ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան և դա չանել ձևական, օգտագործել իրավաբանների, հաշվապահների, աուդիտորների և այլ մասնագետների հնարավորությունները՝ քրեական պատասխանատվության ռիսկերը նվազեցնելու համար։

-Որքանո՞վ է համադրելի ֆիզիկական և իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ, ըստ ՔՕ-ի, «ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը»: Արդյոք սա չի՞ հանգեցնում մի հանցանքի համար երկու պատժի նշանակման։

-Անշուշտ, ոչ։ Հանցանք կատարած անձը հանցագործության սուբյեկտ է։ Նա պատասխանատու է իր անձնական մեղքի համար։ Իրավաբանական անձը պատասխանատու է իր գործունեության օրինականության համար։ Օրինակ՝ եթե տնօրենը հանդես է եկել կազմակերպության անունից և կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կամ օգտագործելով նպատակ է ունեցել ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, ապա հանցակազմի առկայության դեպքում նա ենթակա է քրեական պատասխանատվության։ Սակայն նրա անձնական քրեական պատասխանատվությունը չի բացառում տվյալ կազմակերպության պատասխանատվությունը, քանի որ հանցագործը իրականում գործել է ոչ թե իր սեփական շահից ելնելով, այլ ի շահ իրավաբանական անձի, նրա անունից և միջոցով։

Մեկ այլ օրինակ. արդյունաբերական կազմակերպությունում խախտվել են սանիտարական կամ հակահրդեհային կամ աշխատանքի անվտանգության կանոնները, որը հանգեցրել է ծանր հետևանքների։Բնականաբար, այն աշխատողները, ովքեր մեղավոր են, ենթակա են քրեական պատասխանատվության։ Իսկ իրավաբանական անձը, որը պարտավոր էր ապահովել այդ անվտանգությունը, կլինի պատասխանատու այն չապահովելու համար, որը հանգեցրել է հանցագործության կատարմանը։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե ձեռնարկված լինեին անվտանգային համապատասխան միջոցներ, ապա բարձր կլիներ հավանականությունը, որ ծանր հետևանքներով հանցանքի կատարման հնարավորությունը կչեզոքացվեր կամ կնվազեր։

-Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները բազմաթիվ են՝ գրավը, գույքի արգելադրումը, որոշակի գործարքներ իրականացնելու, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը, լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը կամ գործընթացի կասեցումը։ Արդյոք այս ամենը չի՞ խոչընդոտի իրավաբանական անձի բնականոն գործունեության իրականացմանը, չի՞ սահմանափակի ԻԱ-ի իրավունքները և հնարավորությունները, և վերջնարդյունքում չի՞ ստացվում, որ դեռևս քննության ընթացքում, երբ ուժի մեջ մտած դատավճիռ չկա ու հնարավոր է՝ անգամ չլինի մեղադրական դատավճիռ, պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, վնաս է հասցնում տնտեսվարողին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

-Օրենքով նախատեսված ապահովման միջոցներից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ նպատակը և կարող է կիրառվել այդ նպատակով։ Մի դեպքում իմաստն էլ այն է, որ իրավաբանական անձն իր գույքով երաշխավորի վնասների հատուցման գործընթացը, մյուս դեպքում՝ որ ժամանակավոր (մինչև վերջնականորեն դատական ակտով հաստատվելը) դադարեցվի այնպիսի գործունեությունը, որը կարող է հանրային վտանգ ներկայացնել, հաջորդ դեպքում՝ թույլ չտալ, որ ավարտին հասցվի կեղծ սնանկացման գործընթացը։ Իհարկե, ապահովման անհամաչափ միջոցի ընտրությունը կարող է էապես սահմանափակել իրավունքները և հնարավորությունները։ Դրանց արդյունավետությունը կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է առաջիկայում։ Փաստաբանների դերակատարումը այդ պրակտիկայի ձևավորման հարցում անգնահատելի է։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները ի՞նչ ռիսկեր են պարունակում բիզնեսի և առհասարակ տնտեսության համար։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սպառիչ թվարկված են։ Դրանք չորսն են՝ տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը, հարկադիր լուծարումը։ Դրանց կիրառումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, սահմանափակումներ և արգելքներ։ Հետևանքները բազմաշերտ են, կարող են արտահայտվել անմիջապես կամ ապագայում։ Դրանք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ինչպես կոնկրետ բիզնեսի, այնպես էլ առհասարակ տնտեսության համար։ Անհամաչափ տուգանքի կիրառումը, օրինակ՝ կարող է հանգեցնել իրավաբանական անձի բնականոն գործունեության ճգնաժամի։ Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի անհիմն ժամանակավոր դադարեցումը կարող է հանգեցնել, օրինակ՝ հետագայում այդ բիզնեսով զբաղվելու անհնարինության կամ անհամաչափ բարդությունների, աշխատատեղերի անհիմն փակման և մասնագետների հոսունության, սոցիալական խնդիրների առաջացման ու այլ հետևանքների։ Սակայն նույն միջոցների հիմնավորված և համաչափ կիրառումը կարող է հանգեցնել բիզնեսի առողջացմանը, կառավարման համակարգերի վերանայմանը, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման անհրաժեշտությանը։

-Ընդհանուր առմամբ, ինչքանո՞վ են մեր իրավաբանական անձինք պատրաստ այս փոփոխությանը, խոսքը ոչ միայն տեղյակ լինելու մասին է, այլև օրինականության պահպանման։

-Կարծում եմ, որ իրավաբանական անձինք և դրանց գլխավոր դերակատարները դեռևս ամբողջ ծավալով չեն տիրապետում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությանը վերաբերող հիմքերին, միջոցներին և դատավարական առանձնահատկություններին։ Եվ դա բնական է. դեռևս նման պրակտիկա չկա։ Բայց այն շատ արագ՝ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կստեղծվի։ Այն կազմակերպությունները, որոնք իրենց բիզնեսի կառավարման ոլորտում հաշվի կառնեն հնարավոր ռիսկերը, կձեռնարկեն հավել յալ միջոցներ գործունեության օրինականությունը ապահովելու հարցում, կհայտնվեն ավելի շահեկան վիճակում։ Քրեական օրենսգրքով, օրինակ՝ սահմանված է, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը բացառվում է այն դեպքում, երբ դրա մասնակիցները, փայատերերը կամ բաժնետերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Կան նաև իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մի շարք այլ հիմքեր։ Իդեալական տարբերակում այս մասին կարելի է հոգ տանել, երբ դեռ որևէ խնդիր չի ծագել։ Իսկ եթե ծագել է, ապա անհրաժեշտ է հիմնավորել, իսկ հետագայում իրավաբանորեն գրագետ ներկայացնել և պաշտպանել իրավաբանական անձի շահերը։ Բիզնեսի ներկայացուցիչները այս հարցերի շուրջ խորհելու օրենսդրական հիմքեր ունեն։

-Արդյոք արդեն իսկ կիրառվո՞ւմ են ԻԱ քրեական պատասխանատվության նորմերը, և Ձեր խորհուրդը իրավաբանական անձանց՝ ինչ անել այս մեղադրանքին չարժանանալու, իսկ արժանանալու դեպքում՝ առանց ծանր հետևանքների հաղթահարելու համար։

-Իրավաբանական անձինք իրենց գործունեության առաքելությունը պետք է դիտարկեն օրինական դաշտում։ Դրան կարող են նպաստել բազմաթիվ գործոններ՝ վարքագծի էթիկայի ներքին կանոնները, քաղաքականությունները, ռազմավարությունները, ներքին և արտաքին վերահսկողությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների նկատմամբ, բանիմաց ու փորձառու մասնագետների և կառավարիչների առկայությունը, հաշվապահական, աուդիտորական, մարդկային ռեսուրսների և իրավական ապահովման բարձր որակը։ Ամեն դեպքում, երբ դեռևս որևէ խնդիր չի ծագել, երբ կարող է ծագել իրավաբանական անձի ցանկացած ղեկավարի կամ այլ աշխատողի քրեական հետապնդման խնդիր, երբ իրավաբանական անձի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, խորհուրդ է տրվում անհապաղ ապահովել իրավաբանական անձի գրագետ իրավաբանական ուղղորդումը։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն. Տիգրան ԱբրահամյանՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՈչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»