Մանկություն, որը չես ուզում հիշել...Մի կնոջ պատմություն
LifestyleՉեմ ուզում բողոքել, քանի որ ինձ համարում եմ երջանիկ կին, ով ունի հիանալի ամուսին և չորս շատ սիրելի երեխա: Բայց ես պարտավոր եմ ձեզ հետ կիսվել:
Մայրս ամուսնացել է 19 տարեկանում, իսկ 20 տարեկանում ծնվել եմ ես: Սկզբնական ժամանակաշրջանում ծնողներիս կյանքը ներդաշնակ եր, սակայն ժամանակի ընթացքում, հայրս սկսեց խմել ու ձեռք բարձրացնել մորս վրա, իսկ հետո դավաճանել նրան: Մայրս հեռացավ հայրիկիցս, երբ ես 5 տարեկան էի և անմիջապես ամուսնացավ մեկ այլ տղամարդու հետ: Ես այդ ժամանակ անմեղ եի գառան պես և կարճ ժամանակ անց սկսեցի նրան հայրիկ անվանել: Իմ նոր հայրիկը ինձ վրա թողնում էր բարի և զվարճալի մարդու տպավուրություն: Իմ երջանկությանը սահման չկար, ի վերջո մենք պետք է նաև ապրեինք ոչ պակաս բոլորից: Բայց իմ երջանկությունը երկար չտևեց,պատմում է GoodInfo-ն:
Երբ ես փոքր էի, խորթ հայրս ինձ ստիպում էր կատարել տան ողջ աշխատանքը, իսկ եթե հրաժարվում էի, նա հանում էր իր տաբատի գոտին, գցում էր ինձ անկողնու վրա… Երկու տարի անց, երբ ես գնացի առաջին դասարան, իմ կյանքում եղան ակնթարթային փոփոխություններ եվ սկսվեց մղձավանջային դժոխքը: Իմ անհոգ մանկությունը ավարտվեց այն պահին, երբ ինձ վրա հասավ սպասուհու պարտականությունը և ես ստիպված էի ամեն օր լվանալ սպասքը , եւ շաբաթը մեկ անգամ լվանալ հատակը: Բնականաբար, հաշվի առնելով իմ տարիքը կատարածս աշխատանքի որակը ցանկալի չէր, և խորթ հայրս ինձ ստիպում էր, ձևափոխել ողջ աշխատանքը, իսկ եթե հրաժարվում էի, նա հանում էր իր տաբատի գոտին, գցում էր ինձ անկողնու վրա, պատռում զուգագուլպաներս և դաժան հարվածներ հասցնում նստատեղիս: GoodInfo: Դե իհարկե նա դա անում էր երբ մայրս տանը չէր լինում, իսկ ինձ խստորեն արգելել էր նրան պատմել այդ ամենի մասին, այլապես ինձ համար ավելի վատ և ցավոտ կլինի:
Մի գեղեցիկ օր, երբ մենք նստած էինք սեղանի շուրջ ընթրիքի, մայրիկս նկատեց , որ ինձ մոտ ինչ որ բան այն չէ, շատ կասկածելի էր իմ նստելաոճը, իսկ աչքերիս արցունքները, ուր որ է կընկնեին: Նա տագնապահար մոտեցավ ինձ և խնդրեց որպեսզի հանեմ զուգագուլպաներս: Դուք պետք է տեսնեիք նրա աչքերը,երբ տեսավ գոտու թողած սարսափելի քերծվածքները իմ նստատեղին և ազդրերին: Միայն Աստված գիտի, թե ինչպես էի ես ուզում, որ մայրս վերջապես հեռանա այդ տղամարդուց, ով այդքան ծաղրում է իր փոքրիկին: GoodInfo: Ես համոզված էի, որ հասել է այդ պահը և մայրիկը այլևս չի կարողանա ներել նրան, բայց, ցավոք, ես սխալվում էի: Մի քիչ գոռալուց և լաց լինելուց հետո նա մտավ իմ սենյակ, գրկեց ինձ եւ խնդրեց ներել իրեն, այնուհետև ասաց, որ չի կարող ամուսնալուծվել նրանից, որովհետև երեխայի հետ ինքը ոչ ոքի պետք չի լինի , իսկ առանց նրա ուղղակի կկործանվենք: Խորթ հայրս շարունակում էր ծեծել ինձ դեռ երկար տարիներ , ես բնավորությամբ փակ երեխա էի, ոչ ոքի հետ չէի շփվում, ատում էի բոլորին, որովհետև չէի կարողանում տեսնել նրանց երջանիկ դեմքերը:
Շատ տարիներ են անցել, հիմա ես էլ արդեն հասուն կին եմ, իսկ մայրս 2 տարի է արդեն չկա, բայց հոգուս դառը նստվածքը մնացել է և այն ոչնչով հնարավոր չէ հանել: Իմ զավակներին ես փորձում եմ չպատժել, իմ դառը փորձով ես կորցրեցի իմ մանկությունը:
Մաղթում եմ բոլորիդ երջանիկ կյանք եւ երբեք թող ձեզ եւ ձեր երեխաներին չդիպչի այդ ցավը, նվաստացումներն ու վրդովմունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Good-Info.am-ը: