Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը գնում ՀԷՑ-ը

Բիզնե՞ս, թե՞ պետական շահ

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Տաշիր գրուպը» որոշել է գնել ՀԷՑ-ը, և ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել այդ որոշումը: Խոսակցությունները, որ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, կային դեռ վաղուց՝ Բաղրամյանի ցույցերի ժամանակ, սակայն այդ խոսակցությունները պաշտոնապես բավական համառորեն հերքվում էին: Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելու պաշտոնական հայտարարությունից մեկ-երկու օր առաջ էլ հստակ չէր պատասխանում լրագրողների հարցերին, բայց, ամեն դեպքում, չէր խուսափում կարծիք հայտնել, օրինակ, որ ազգայնացմանը կողմ չէ, իսկ արդիականացումը համարում է պարտադիր: Այժմ, երբ գործարքն արդեն ավարտվել է, ակնհայտ է մի բան, որ ցույցերի ողջ ընթացքում և դրանից հետո, ընդհուպ մինչև պաշտոնական որոշումը, հայաստանյան և ռուսաստանյան վերնախավերի ու Սամվել Կարապետյանի միջև ընթանում էին «բանակցություններ»:

Սամվել Կարապետյանի եղբայր, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը ՀԷՑ-ը գնելու կապակցությամբ 1in.am-ին տված մեկնաբանության մեջ նշում է, թե «այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իր սրտով չէ», այնուհետև ավելացնում, որ մի բան է երկրի ու պետության շահը, մեկ այլ բան՝ ընտանեկան բիզնես շահերը: Կարեն Կարապետյանը նաև ընդգծում էր, որ «մյուս կողմից, հասկանալի է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող միավորը չէր կարող գնալ շարունակական կործանման, գուցե և սնանկացման, ու, Աստված մի´ արասցե, փլուզման: Ուստի, այսպես թե այնպես, պետք է լիներ այն անհատը կամ կազմակերպությունը, որը կստանձներ ոլորտը կարգավորելու պատասխանատվությունը»: Այդ անհատը Կարեն Կարապետյանի տողատակերում իր եղբայրն է:

Կարեն Կարապետյանի խոսքում առկա դժգոհությունը բիզնես շահերի տեսանկյունից լղոզվում է պետության շահերը սպասարկելու Կարապետյանների ձգտումը շեշտելով: Այստեղ հիշենք, որ Սամվել Կարապետյանը, թեև ազգությամբ հայ է, ակտիվ ներգրավված է հայաստանյան կյանքի տարբեր ոլորտներում, բայց, որպես գործարար, ռուսաստանյան համակարգում է կայացել ու իր հիմնական ակտիվները հենց այնտեղ են: Ու եթե կա որևէ երկրի ռազմավարական շահ, հանուն որի պետք է երկրորդել սեփական բիզնես շահերը, դա նախ՝ Ռուսաստանն է, հետո՝ Հայաստանը:

Ամեն դեպքում, «Տաշիր գրուպը» ՀԷՑ-ը գնելով, ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնք ահռելի ծախսեր են պահանջելու՝ ՀՀ կառավարության հետ համամասնության սկզբունքով սակագնի տարբերության փոխհատուցում սպառողների մեծ մասի ու փոքր բիզնեսի համար, ՀԷՑ-ում գոյացած պարտքերի մի մասի մարում սեփական միջոցների հաշվին, արդիականացում: Ինչպես արդեն տեսանք, Սամվել Կարապետյանի եղբայրը ճգնաժամի մեջ գտնվող ՀԷՑ-ի վրա նման գումարներ ծախսելը բիզնեսի տեսանկյունից համարում է ոչ այդքան շահավետ: Այս ամենին նախորդած երկարատև ու բարդ բանակցություններն էլ գալիս են ամրապնդելու այն կարծիքը, որ որոշումը միանգամից ու հեշտ չի կայացվել:

Փոփոխվող հայ-ռուսական հարաբերություններ

Տարածաշրջանում Ռուսաստանի համար իր ազդեցության պահպանման կարևոր գրավականներից է էներգետիկ ոլորտը, բայց այդ ազդեցությունը պահելու մեթոդներն այլևս չեն գործում: Եթե վերնախավերի հետ հնարավոր է խոսել ճնշումների լեզվով, ապա հանրության վրա ազդելու ուղղակի լծակներ չկան, հասարակ սպառողին հետաքրքիր է գինը, իսկ գինը թանկացնում է ռուսական ընկերությունը, որի գործունեությունը հնարավոր բոլոր ձևերով կոռումպացված է այդ նույն հասարակության աչքի առաջ: Ռուսական կողմն իրեն չի կարող թույլ տալ կորցնել ՀԷՑ-ի նման ռեսուրսը՝ պարտքը պետք է մարվի, ՀԷՑ-ը պետք է աշխատի, բայց հայաստանյան կողմում անհարթություններ կան, հասարակությունը դեմ է իր գրպանից վճարել պարտքը: (Ընդհանրապես, հասարակությունում վերջերս շատ են ցուցաբերում հակառուսական տրամադրություններ, ի տարբերության իշխանության): Արդյունքում կայացվում է որոշում փոխել, մեղմացնել ազդեցության մեթոդները:

2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո տպավորություն կար, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նկատվում է վատթարացում՝ ի վնաս հայկական կողմի: Հայաստանի անակնկալ շրջադարձը դեպի ԵՏՄ, Պուտինի այցը Հայաստան, հետո նաև ռուս-արևմտյան հարաբերությունների սրումը ուկրաինական ճգնաժամի առիթով Հայաստանին ավելի էին մղում ռուսական ազդեցության գոտի: Այս պահի դրությամբ, սակայն, ակնհայտ է, որ տեղի են ունեցել փոփոխություններ: Փոփոխությունների վրա ազդել է մի քանի գործոն: Գյումրիում տարեսկզբի ողբերգության հետևանքով հասարակական բողոքի մեծ ալիքը, Բաղրամյանի ցույցերը՝ ուղղված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, հայ-ադրբեջանական վերջին բախումների հետևանքով հայկական կողմի նոր դիրքորոշումը և Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում գրանցված ձնհալը:

Փոփոխվող այս իրավիճակում ՀԷՑ-ի խնդիրը ոչ միայն դառնում է փոփոխության պատճառներից մեկը, այլև այդ փոփոխությունները գնահատելու ինդիկատոր: Պատահական չէ, որ Բաղրամյանի ցույցերի վերջին թեժ օրերին, երբ հայտարարվեց սակագնի փոխհատուցման ու աուդիտի մասին, ռուսական կողմից նաև Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելու հավաստիացում տվեց: Խոսք գնաց նաև արտոնյալ պայմաններով վարկի մասին: Մամուլում նաև սկսեցին խոսել Հրաչյա Հարությունյանի արտահանձնման մասին, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների մի խնդիրն ուղիղ կապվեց մեկ այլ խնդրի ու երևաց, որ այդ խնդիրների թե´ պատճառները, թե´ լուծումները նույն տեղում են, դրանք լուծվում են փաթեթով:

Դժվար է ասել, թե էլեկտրաէներգիան կթանկանա, թե ոչ: Սովորական սպառողը կարող է մոլորվել պաշտոնապես հնչող հայտարարությունների ու քաղաքական փակ սակարկումների թվաբանության մեջ: Ի վերջո, նույն սուբսիդավորումը, թեկուզ պարիտետով՝ համամասնությամբ, գոնե այդ համամասնության մեր մասով լինելու է ՀՀ բյուջեից: Բայց պարզ է նաև, որ առաջնային մտահղացումը, այսինքն՝ սպառողների հաշվին փակել ՀԷՑ-ի պարտքերը, ձախողվել է, ավելին, ՀԷՑ-ի ակտիվները այլևս չեն պատկանում նախորդ բաժնետերերին: Ընթանում է աուդիտ, բացի այդ, «Տաշիր գրուպը» պարտավորվում է նոր ստանդարտներ մտցնել ու արդիականացում իրականացնել, ներդրումներ անել, «սեփական գրպանից» գումարներ ծախսել:

Կողմերը ՝ Հայաստանն ու Ռուսաստանը, եկել են կոմպրոմիսի: Որպես կոմպրոմիս ընտրվել է Ռուսաստանում հայտնի միլիարդատեր, ազգությամբ հայ, Հայաստանում բիզնես, քաղաքական շահեր ունեցող, հայաստանյան վերնախավին բավական հոգեհարազատ Սամվել Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտում փորձառու իր ընկերությամբ: Դժվար է ասել, թե բիզնես տեսանկյունից որքանով կարդարացվի այս գնումը «Տաշիր գրուպի» համար: Բավական թերահավատ տրամադրություններ կան նաև այն հարցի վերաբերյալ, թե, ի վերջո, սպառողը թա՞նկ է վճարելու, թե՞ ոչ: Բայց քաղաքականապես ՀԷՑ-ի գնումը «Տաշիր գրուպի» կողմից ցույց է տալիս, որ կայացել է որոշակի կոմպրոմիս: Նախկին ՀԷՑ-ի մենեջմենթն այլևս չի լինելու, բոլոր կողմերը ֆիքսել են կոռուպցիայի ահռելի ցուցանիշներն այդ ընկերությունում, ֆիքսել են, որ այսպես աշխատել չի կարելի ու բեռն էլ ամբողջովին չի կարող մնալ հայաստանյան կողմի վրա:

Ներքաղաքական դերակատարում ստանձնելու փորձ

Միամիտ կլիներ պնդել, թե Սամվել Կարապետյանի պես տնտեսական ազդեցություն ունեցող մարդուն հեշտ կլիներ այդքան հեշտ համոզել, կամ առավել ևս, ստիպել դառնալ բուֆեր, եթե, իհարկե, չենք հավատում այն վարկածին, թե տնտեսապես նման ռիսկեր պարունակող գործարքն արվել է բացառապես Հայաստանի պետականության հանդեպ ունեցած սիրուց դրդված:

Սամվել Կարապետյանի եղբայրը, չզլանալով օգտագործել առիթը, նշում է, որ հայկական կողմն է խնդրել «Տաշիր գրուպին» գնել ՀԷՑ-ը: Ընդ որում, սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ Հայաստանից Սամվել Կարապետյանին ինչ որ բան են խնդրում: Կարապետյանը՝ որպես բուֆեր, կարողացավ իրեն դրսևորել նաև Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան միջադեպի ժամանակ: Տարբեր աղբյուրներ տարբեր մեկնաբանություններ են տալիս այն մասին, թե որ կողմն էր դիմել Կարապետյանին, բայց այն, որ Կարապետյանին, ամեն դեպքում, դիմել էին ու նա եկել էր, ոչ ոք չի հերքում: Հավանաբար, բիզնեսի տեսանկյունից և հանուն պետության կորուստները կփոխհատուցվեն նման խնդրանքների տեսքով՝ Կարապետյաններին ներքաղաքական կյանքում ավելի մեծ ազդեցություն ունենալու հավանություն տալով:

Այստեղ կարող ենք հիշել նաև այն մասին, որ Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, հասարակ հանրապետական չէ: Նա ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, իսկ վերջերս էլ հանրապետական այն խիզախներից էր, որ ուղիղ տեքստով քննադատում էր Հայաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Այս հանգամանքը ևս կարելի է դիտարկել Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ի գնման հարցում ունեցած ներհայաստանյան քաղաքական մոտիվացիաները դիտարկելուց:

Իմիջայլոց, Սավել Կարապետյանը վերջին օրերին Հայաստանում էր, «էլիտայի հետ» կա´մ հարսանիքի, կա´մ Երևանի կենտրոնի սրճարաններում, կա´մ որևէ հանդիսավոր միջոցառման, իսկ հանրությունն այդ մասին ակտիվ տեղեկացվում էր: Հանրությունը նույնիսկ իմացավ, որ նա առանց թիկնազոր է ման գալիս ու ոչ գոլդ համարանիշներով: Կարապետյանի հրապարակավ ներկայության ակտիվացումը, ՀԷՑ-ի գնման մակարդակի խոշոր գործարքի ֆոնին,պատահական չէ: Բացառված չէ, որ շուտով առիթ ունենանք խոսել քաղաքական կյանքում նոր գործոնի ակտիվացման մասին:

Լևոն Մարգարյան

Orer.am

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай