Yerevan, 26.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Այս մարդն ԱՄՆ բանակի պատմության ամենամեծ լեգենդներից է, ում համեմատ Ռեմբոն ու Ջեյմս Բոնդը ոչինչ են, և նա... հայ է

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ժան Գիզիրյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 2-ին ու ապրել է մինչև 2006 թվականի փետրվարի 26-ը։ Իր կյանքի ընթացքում նա մասնակցել է 3 պատերազմների՝ Երկրորդ համաշխարհայինին, Կորեականին ու Վիետնամականին, սակայն նրա բացառիկությունն ու մեր հպարտությունը կայանում է նրանում, որ նա ԱՄՆ ԶՈւ պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռազմական հետախույզն է:

Գիզիրյանը ծառայության է անցել ԱՄՆ Ռազմական նավատորմում Երկրորդ աշխարհամարտի վերջին՝ ընդհամենը 17 տարեկան հասակում: 1949 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ բանակ, որտեղ ստացել է սերժանտի կոչում, ու այստեղից էլ սկսվել է նրա վերելքը, որն ի վերջո հանգեցրեց նրան, որ մեր հայրենակիցն իսկական լեգենդ դարձավ ռազմական հետախուզության ասպարեզում՝ պարգևատրվելով հետևյալ մեդալներով և շքանշաններով. Անբասիր ծառայության խաչ, Ակնառու պաշտպանական ծառայության մեդալ, Արծաթե աստղ, Պատվոլ լեգիոն (4 հատ), Անբասիր օդային խաչ, Զինվորական մեդալ, Բրոնզե աստղ (6 հատ), Ալ սիրտ (3 հատ) և Օդային մեդալ (14 հատ): Այս ցուցանիշով Գիզիրյանը ոչ միայն Ռազմական հետախուզության ու ԱՄՆ ԶՈւ-ում ծառայած հայերի մեջ, այլև ԱՄՆ պատմության մեջ ամենաշատ պարգևատրված զինվորականներից մեկն է:

Գիզիրյանի հավանաբար ամենամեծ սխրանքը եղել է Վիետնամական պատերազմի ու առհասարակ պատերազմների պատմության ամենախոշոր կոորդինացված «Տետ» հարձակվողական գործողության բացահայտումը 400 հետախուզական զեկույց ուսումնասիրելու արդյունքում: Համարվում է, որ Գիզիրյանի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հազարավոր ամերիկացի ու հարավվիետնամական զինվորականների կյանք՝ թույլ չտալով, որպեսզի Հյուսիսային Վիետնամի այս խոշորագույն օպերացիան հաջողությամբ պսակվի։

Ժան Գիզիրյանը ծնվել է Մասաչուսեց նահանգի Ուիթինսվիլ քաղաքում՝ հայկական գաղթականների ընտանիքում: Նրանք Խարբերդից էին: Հայրը գաղթել էր ԱՄՆ 1914 թվականին, իսկ մոր ընտանիքը հաստատվել էր Կուբայում: Գիզիրյանի պապու ջանքերով Ժանի հայրը՝ Սերոբ Գիզիրյանը, 1927 թվականին մեկնեց Կուբա ու կնության առավ Մարիցային:

Ժան Գիզիրյանը չսպասեց մինչև դպրոցն ավարտվելը և 1945 թվականի մայիսի 3-ին կամավոր զինվորագրվեց: Ի սկզբանե նա բուժակի օգնական էր ու 4 տարի ծառայեց Ռազմական նավատորմում, ինչից հետո զորացրվեց, բայց կարճ ժամանակով: 1949 թվականին նա ծառայության անցավ ԱՄՆ բանակում՝ սերժանտի կոչումով ու սկզբում ղեկավարում էր Ֆորտ Բեննինգի լաբորատորիան, բայց սա տևեց մինչև Կորեական պատերազմի սկիզբը:

Գիզիրյանին սկզբում ուղարկեցին Ճապոնիա, որտեղ նա 8-րդ բանակի ռազմաբժշկական թևում էր ծառայում, սակայն քանի որ Գիզիրյանը միշտ ցանկացել էր հետևակում ծառայել, 1951 թվականի մայիսին նրան ընդգրկեցին 32-րդ հետևակային դիվիզիայի 1-ին գումարտակի կազմում, որտեղ նրան վստահեցին 40 հոգանոց դասակի հրամանատարությունը: Ժանի առաջին մարտական առաջադրանքը կայանում էր հարակից բարձունքներից մեկը գրավելու մեջ, ու նա փայլուն կատարեց այս գործողությունն իր ստորաբաժանման հետ՝ ոչնչացնելով ու գերելով այն գրաված հյուսիսկորեական զինվորներին:

1951 թվականի օգոստոսին Գիզիրյանը մասնակցում էր Սեուլի մոտ գտնվող թիվ 440 բարձրունքի գրավմանը: Նրա ստորաբաժանումը գրավեց բարձրունքի գագաթը, սակայն նրանց հարևան ստորաբաժանումները չդիմացան չին-կորեական ուժերի հակահարձակմանն ու նահանջեցին: Գիշերը Գիզիրյանի ստորաբաժանումը գտնվում էր յուրայինների պաշտպանական բնագծից մոտ 5 կիլոմետր առաջ ու ամրացել էր հակառակորդի կողմից լքված դիրքերում:

Օգոստոսի 27-ին չինական զորքերը ցանկացան հետ վերցնել շահեկան այս դիրքերն ու հազարավոր զինվոր հաշվվող ուժեր ուղարկեցին գրավելու այն բարձրունքը, որը մնացել էր Գիզիրյանի ու նրա 150 զինվորների վերահսկողության ներքո: Մարտի արդյունքում Գիզիրյանը վիրավորվեց, իսկ նրա ստորաբաժանումը 5 զոհ տվեց, բայց չինացիների գրոհը հետ էր մղված: Մարտից հետո Գիզիրյանին տեղափոխեցին Պուսան, իսկ այնտեղից՝ Ճապոնիա՝ ապաքինվելու համար:

Ապաքինվելուց հետո Գիզիրյանը վերադարձավ ռազմաճակատ, որտեղ նրան նշանակեցին դասակի հրամանատար: Մարտերից մեկի ժամանակ Գիզիրյանի ստորաբաժանումը հայտնվեց ականանետային հրետակոծության տակ, ու երբ Ժանը փորձում էր բաց տեղանքից դուրս բերել վիրավորված մի զինվորի՝ նա կրկին վիրավորվեց, բայց այս անգամ՝ մեջքից: Նրան տեղափոխեցին դաշտային հոսպիտալ, բայց նա վերադարձավ ռազմաճակատ, հենց իմացավ, որ իր դասակը գրոհի տակ է: Նա հասավ այն պահին, երբ նրա զինվորների կողմից գերված կորեացի զինվորը նռնակ նետեց ու սպանեց երկու ամերիկացու. Գիզիրյանը տեղում գնդակահարեց նրան: Շուտով նա դարձավ վաշտի հրամանատար, երբ նախկին հրամանատարն ինքնասպան եղավ։ Այս պաշտոնում նա ծառայեց ևս մեկ ամիս, մինչև նրա ծառայության ժամկետը կլրանար:

Կորեայից վերադառնալուց հետո նրան ուղարկեցին Հատուկ ուժերի շտաբ, որտեղից էլ նրան ուղարկեցին հետևակային դպրոց, որում ուսումն ավարտելուց հետո նա դարձավ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար: 1957 թվականին Գիզիրյանն ավարտեց Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանը:

Երբ սկսվեց Վիետնամական պատերազմը, Գիզիրյանին մինչև 1968 թվական նշանակեցին Վիետնական 3-րդ բանակային կորպուսի գլխավոր հետախուզական խորհրդական, ինչից հետո նա գլխավորեց հետախուզական այդ ստորաբաժանումը մինչև այդ ամառ: Վիետնամական պատերազմի տարիներին իր ծառայության համար նա արժանացավ երկու Ալ սիրտ շքանշանների և մեկ Անբասիր ծառայության խաչ մեդալի:

Հետո նրան գործուղեցին 1-ին օդային հեծելազորային դիվիզիայի ռազմական հետախուզության բաժին, որտեղ նա ծառայում էր որպես օգնական: 1968 թվականին Գիզիրյանը բացահայտեց «Տետ» հարձակվողական գործողության նախապատրաստումը, ինչը համարվում է նրա մեծագույն սխրանքներից մեկը:

Պատերազմից հետո Գիզիրյանը շարունակեց իր ծառայությունն ու ուսումը: Չնայած նրան, որ գնդապետ Գիզիրիյանը չէր ավարտել դպրոցը, նա, այնուամենայնիվ, ստացավ իր դպրոցական դիպլոմը, իսկ 1970 թվականին ավարտեց ԱՄՆ Բանակի ռազմական քոլեջը: 1980 թվականին արդեն թոշակի անցած Գիզիրյանին նշանակեցին Ինդոնեզիայում ԱՄՆ ռազմական կցորդ, որտեղ նա մնաց մինչև 1984 թվական, ապա կրկին թոշակի անցավ:

Գիզիրյանը տարիուկես ծառայել է Մարտին Մարիետտայի Օդա-Տիեզերական ընկերությունում: Նա խորհրդատվական ծառայություններ է իրականացրել Իրանական հեղափոխության վերաբերյալ զեկույցների հետ տարվող աշխատանքներում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Գիզիրյանը հրավերք ստացավ Ալեքսանդեր Հեյգից՝ ծառայությունը Պենտագոնում շարունակելու, սակայն Ժանը հրաժարվեց ընտանեկան և առողջական խնդիրների պատճառով:

Ժան Գիզիրյանը մահացավ 2006 թվականի փետրվարի 26-ին: Նրա աճյունը հուղարկավորեցին ամենահայտնի ռազմական գերեզմանոցում՝ Արլինգթոնյանում:

Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30