Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Զգույշ և զգոն պետք է լի­նենք». Թուր­քի­ա­յի ախոր­ժա­կը, Սի­րի­ա­յում առ­կա ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու տա­րա­ծաշր­ջա­նը. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող ռազմական գործողությունները, ըստ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի, վտանգավոր են ամբողջ տարածաշրջանի համար: Նա մի քանի խնդիր է մատնանշում, որոնց նկատմամբ Հայաստանը պետք է զգոն լինի:

«Ըստ էության, Թուրքիան դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ մտադիր է իր սահմանային հատվածում Սիրիայի կողմից անվտանգության գոտի ստեղծել: 

Այդ մտադրությունը պայմանավորել էին այն հանգամանքով, որ քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները, որոնք Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց են համարվում, քրդաբնակ հատվածում ակտիվ գործունեություն են իրականացնում: 2018թ. դեկտեմբերի վերջին, ըստ էության, ԱՄՆ-ը Թուրքիայի համար կանաչ լույս վառեց՝ նշված տարածքում անվտանգության գոտու ստեղծման համար. հայտարարեց, որ իր զորքերն այդ տարածքից դուրս է բերելու: 

Այդուհանդերձ, մինչև 2019թ. հոկտեմբերի սկիզբն այդ գործողությունները տեղի չէին ունենում: Իսկ Թրամփի վերջին հայտարարությունից հետո ԱՄՆ-ն արդեն ամբողջովին կանաչ լույս վառեց Թուրքիա համար, որը սկսեց իր լայնածավալ գործողությունները: 

Թուրքիան այդ գործողությունների անունը դրեց «խաղաղության գարուն», սակայն միջազգային կառույցները դրանք անվանեցին ռազմական էսկալացիա՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել այն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը՝ նշելով, որ ռմբակոծվում են ոչ միայն PKK-ի թաքստոցները, այլ ուղիղ բնակավայրերը, որի հետևանքով արդեն քաղաքացիական զոհեր կա:

Թուրքական բանակը ռմբակոծում է նաև այն բնակավայրերը, որոնք հայաբնակ են: Իսկ որքանո՞վ է համարժեք ՀՀ ԱԳՆ արձագանքը տեղի ունեցողին՝ Կ. Հովհաննիսյանը նկատում է. 

«Շատ թույլ է արձագանքը: 

Ես կորակեի այն արձագանք՝ ընդամենը արձագանքի համար, այնինչ հայտարարությունը պետք է ուղղված չլիներ միայն գործողությունները դադարեցնելուն: Կոնկրետ դեպքերով պետք է փաստարկվեր, կոնկրետ դեպքերով պետք է միջազգային կառույցներին դիմեին, որպեսզի կարողանային հայաբնակ Քամիշլոյում գտնվող հայերին գոնե մարդասիրական միջանցքների միջոցով դուրս բերել այնտեղից»:

Մեր զրուցակիցը կապի մեջ է այնտեղի հայերի հետ. 

«Ասում են՝ հնարավոր չէ քաղաքից դուրս գալ, քանի որ քրդերի կողմից չվերահսկվող տարածքներում իրենց են սպասում «Մուհամեդի բանակի» զինյալները, այսինքն, նրանք, ովքեր վայելում են թուրքական բանակի աջակցությունը»; Ինչ վերաբերում է վերոնշյալ գործողությունների ազդեցությանն ընդհանուր տարածաշրջանային իրավիճակին, Կարեն Հովհաննիսյանը նախ շեշտեց, որ ռազմական գործողություններն այդքան էլ հեռու չեն մեզանից:

 

«Մեր տարածաշրջանը, ընդհանուր առմամբ, գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որտեղ առկա են սառեցված, կիսասառեցված, նոր ստեղծվող հակամարտություններ: 

Վերոնշյալ գործողությունները վտանգավոր են նրանով, որ կարող են նախադեպային լինել մնացած, մասշտաբային առումով ոչ այդքան մեծ հակամարտությունների վերսկսման համար: 

Այդ հակամարտություններն իրենց հերթին կարող են կործանիչ լինել ոչ միայն տվյալ հակամարտության կողմ հանդիսացող երկրների, այլև տարածաշրջանի աշխարհագրական տեսքի համար: 

Մեծ հաշվով, եթե Թուրքիան այս ռազմական գործողությունները մարսի, ապա այդ երկրի ախորժակը մեծանալու է, և հայացքն արդեն նետելու է մնացած բոլոր հարևանների կողմը: 

Իսկ հարևանների տարածքներում անպայման գտնելու է իր պատճառը, այն է ահաբեկչական խմբավորումներ, ինչի միջոցով էլ փորձելու է որևէ գործողություն իրականացնել»,-նշեց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով տարիներ առաջ Թուրքիայի կողմից արված մի շարք հայտարարություններ՝ Կ. Հովհաննիսյանը նկատեց, որ այսօր ևս Թուրքիան սպասում է հարմար պահի, որ որևէ մեղադրանք հնչեցնի Հայաստանին:

«Սպասում է այդ պահին, որ պարարտ հող ստեղծի նաև իր հետագա հայտարարությունների համար, որ ախորժակը նաև այստեղ բավարարի: Մենք շատ զգույշ և զգոն պետք է լինենք: 

Ուշադիր պետք է հետևենք Հայաստանին վերաբերող՝ Թուրքիայի ցանկացած հայտարարության, որոնց պետք է տանք արժանավայել պատասխան: 

Եվ, ընդհանրապես, պետք է կարողանանք վեր կանգնել մեր քաղաքական տարբեր տարաձայնություններից և արտաքին քաղաքականության հարցում լինենք միակամ ու միասնական, ինչը կօգնի դիմակայել մեր տարածաշրջանում կատարվող գործողություններին: 

Որքան էլ մենք փորձենք այդ գործողություններից հեռու փախչել, միևնույն է, դրանք կապ ունեն մեզ հետ: 

Վերջիվերջո, չմոռանանք, որ Թուրքիան համարվում է Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը և, հնարավոր է, որ փորձի Ադրբեջանի ձեռքով շագանակներ հանել կրակից: 

Այսինքն, միջնորդավորված որևէ ռազմական գործողություններ սկսի: Այնպես որ, արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է հաստատակամ լինենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia