Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արցախի հարցը խաղալիք չէ և պետք է զերծ մնալ քաղաքական մանիպուլյացիաներից

Analysis

Իշխանության խնդիրը հասարակությանը մտահոգել է դեռևս մարդկության պատմության հնագույն ժամանակներից: Այն ժամանակներից, երբ սկսեցին ի հայտ գալ հասարակական կազմակերպության առավել պարզունակ ձևերը, մարդիկ սկսեցին բաժանվել իշխողների և իշխվողների:

«Քաղաքականություն» տերմինը սկսել է Սոկրատի ժամանակներից, ըստ որի քաղաքականությունը ժողովրդին կառավարելու գիտություն է: Մյուս կողմից 20-րդ դարի ականավոր քաղաքական գործիչ Ու. Չերչիլը գտնում էր, որ քաղաքականությունը դա իրադարձությունները կանխագուշակելու ունակություն է, իսկ հետո բացատրել, թե ինչու այն տեղի չի ունենում:

Ցավոք, հայկական իրականության պայմաններում ԶԼՄ-ները ավելի շուտ ստանձնել են մանիպուլյացիայի օբյեկտ լինելու, ոչ թե ռեալ քաղաքական գործընթացները ներկայացնողների դերը: Իսկ, ինչպես գիտեք, մանիպուլյացիան թաքնված ղեկավարումն է, որն օգտագործվում է ցանկացած փոխգործողության ժամանակ:

Քաղաքական մանիպուլյացիան ընդգրկում է գովազդը, PR-ը, ընդհանուր առմամբ բոլոր այն կառույցները, որոնք արտադրում են մարդկանց մոտ կայուն սոցիալ-քաղաքական հայացքներ, խրախուսելով կամ վատաբանելով այս կամ այն քաղաքական գործունեություն: Մաքիավելիի հետևորդ քաղաքագետները այսօր էլ գտնում են,  որ քաղաքականությունը մարդկանց մանիպուլյացնելու արվեստ է:

Քաղաքական մանիպուլյացիան ևս թաքնված ղեկավարում է, որն ուղղակիորեն ազդում է մարդու քաղաքական գիտակցության և վարքագծի վրա: Դրա նպատակը անձանց գործողությունները մանիպուլյատորների  հետաքրքրություններին համապատասխանեցնելն է, որն իրականացվում է քողարկված եղանակով:

Սովորաբար, մանիպուլյացիա հասկացությանը տրվում է բացասական երանգավորում: Սակայն, փորձենք խուսափել նման գնահատականից, և այն ավելի խորքային ներկայացնենք, քանի որ մանիպուլյացիան այս կամ այն ձևով կա՝ հին ժամանակներից մինչև արդի ժամանակակից հասարակական զարգացումներ ու դրսևորումներ:

Ա. Ցուլաձեի կարծիքով՝ մանիպուլյացիանները լինում են անհրաժեշտ և օգտակար, սակայն  որտե՞ղ է այն սահմանը, ուր ավարտվում է մանիպուլյացիայի օգտակարա զդեցությունը: Այս հարցը դեռևս պատասխան չունի, ինչը նշանակում է, որ այս գործքակազմի օգուտների հարցը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում:

Հասկանալի պատճառներով մանիպուլյատիվ մթնոլորտ տիրում է նաև Արցախում, հաշվի առնելով այն իրողությունը, որ 2020 թվականին այստեղ հերթական համապետական ընտրություններ են տեղի ունենալու, որն ամենայն հավանականությամբ նման չի լինելու նախորդ ընտրություններին:

Այսինքն՝ սպասվում է հուժկու պայքար քաղաքական կուսակցությունների միջև, որն օր-օրի ավելի է զգացվում: Եվ այս ֆոնին, բնական է, որ մեծանալու են նաև մանիպուլյատիվ էֆեկտներն ու ազդեցությունները, բայց այստեղ կա մի բայց, որի մասին պետք է հիշեն բոլորը:

Բավական է նայել մեր անցած ուղուն և գնահատել ներկա հանգրվանը: Եվ միանշանակ կհանգենք այն հետևությանը, որ այնտեղ, որտեղ սկսվում է Հայրենիքի անվտանգության հարցը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում մանիպուլյատիվ հնարքներին պետք է վերջ տրվի: Բայց, դժբախտաբար, թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում նման հնարքները գնալով աճում ու մեծ թափ են հավաքում «Արցախը Հայաստանի մարզ է» մանիպուլյատիվ հնարքի շնորհիվ:

Այդ մանիպուլյացիայի հիմնական թիրախներից մեկը մարդկային հույզերն օգտագործելն է, քանի որ զգացմուքները գտնվում են ապրումների մակերեսին: Դրանք ավելի հեշտ է արթնացնել ու ավելի դժվար՝ կեղծել:

Զգացմունքների վրա խաղալու համար հարկավոր չեն տրամաբանական հաշվարկներ: Երբեմն մանիպուլյացիա կատարողի բավականաչափ համոզիչ տոնը և արտաքին տեսքը բավարար է լինում համոզելու համար, որ ասածին պետք է հավատալ, քանի որ այդ անձի խոստումներին ևգնահատականները «մաքուր» են:

Այսօր, ցավոք, այս հնարքից օգտվող քաղաքական գործիչների կամ քաղաքական կուսակցությունների մի մասը հայտարարում է, որ՝ ԱրցախըՀայաստան է, և՝ վերջ, մի մասը, որ՝ Արցախը Հայաստանի մարզ է, մի մասը, որ՝ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն է, մի մասն էլ, թե՝ Արցախը Հայաստանի մաս է…

Այս շարքը կարելի է երկար շարունակել, օրինակ, որ՝ Արցախը երկրագնդի մաս է, որ՝ Արցախը Ծիր Կաթին արեգակնային համակարգի մի մաս է, բայց այսպես մինչև ո՞ւր կարող ենք հասնել: Չ՞է, որ դեռևս Հայաստանի պաշտոնական դիրքորոշմամբ և մեր արտաքին դիվանագիտության տրամաբանությամբ Արցախը մեր երկրորդ հայկական Հանրապետությունն է: Այլ հարց է, թե դալա՞վ է, թե՞ վատ, կամ դա ճի՞շտ է, թե՞ սխալ:

Ուստի, որևէ հայտարարություն անելուց առաջ նախ պետք է խորապես հասկանալ ու գիտակցել, թե այս պահին, մեզ համար ո՞րն է այն սահմանը, որտեղ ավարտվում է մանիպուլյացիայի օգտակար ազդեցությունը: Այդ սահմանը հե՛նց սա է, և վե՛րջ, որն անցնելու դեպքում կարող ենք ոչ թե օգուտ քաղել ներկա իրավիճակից, այլ գնալ ինքնավնասման ճանապարհով, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

 

Արցախի  «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia