Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում

Economics

Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի ունեցավ «ԱրՍան 1-2» արևային արդյունաբերական կայանի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին պաշտոնյաներ կառավարությունից և պետական այլ գերատեսչություններից, արևային վահանակներ արտադրող «Ֆոտո Սոլար» միջազգային առաջատար ընկերության փոխնախագահ Մայքլ Լին, տեղացի գործարարներ, հյուրեր։ Կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունն իրականացրեցին «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերեր Հայկ Շեկյանն ու Կարեն Ղազարյանը։

Այս նախագծի մասին հայտարարվել էր մեկ տարի առաջ՝ Հայաստանի էներգետիկ շաբաթվա միջոցառումերի ընթացքում, իսկ արդեն այս տարվա հուլիսին՝ ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Արդյունաբերական «ԱրՍան 1-2» արևային էլեկտրակայանը նախագծել և կառուցել է «Շտիգեն» ընկերությունը, որի տնօրենն է «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատեր Հայկ Շեկյանը։ «Շտիգեն» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և ներկայումս Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերությունն է։ 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ ընկերությունն ունի 134 աշխատակից, 1,4 մլրդ դրամ շրջանառություն, ինչպես նաև ՀՀ 522-րդ խոշոր հարկատուն է և առաջինն, ի դեպ, արևային ոլորտում։ Ընկերության նպատակն է բարձրացնելերկրիէներգետիկանվտանգությանուանկախությանմակարդակը, նպաստելբնակչությանկենսամակարդակիբարելավմանը, Հայաստանում արտադրվողապրանքներիուծառայություններիինքնարժեքինվազեցմանը, ինչպես նաև Հայաստանըդարձնելկանաչէներգետիկայումառաջատարերկիր։ Էլեկտրակայանի ընդհանուր տարածքը 4 հեկտար է, ներդրումների ծավալը՝ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատեր Կարեն Ղազարյանը, ներկայացնելով արևային էլեկտրակայանը, ասաց, որ այն ամենաժամանակակից և մեծ արևային էլեկտրակայանն է Հայաստանում։ «Այս ամենը կառուցվել է վստահության, ճշգրիտ հաշվարկների, տքնաջան աշխատանքի և խիստ վերահսկողության պայմաններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Հայկ Շեկյանին, «Շտիգեն» ընկերությանը, այն բոլոր մարդկանց, որոնք մեզ օգնեցին թղթաբանությանը վերաբերող հարցերում։ Շնորհակալություն KFW բանկին։ Մեկ տարի առաջ գնեցինք լիցենզիաները, վեց ամիս պատրաստում էինք թղթերը, իսկ մյուս վեց ամսում կառուցվեց այս կայանը։ Մենք պլանավորում ենք արևային նոր կայանների կառուցում՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և և բարելավել շրջակա միջավայրը»,-ասաց Ղազարյանը։

Արևային վահանակներ արտադրող «Ֆոտո Սոլար» միջազգային առաջատար ընկերության փոխնախագահ Մայքլ Լին նշեց, որ գնահատում է «Շտիգեն» ընկերության հետ իրենց համագործակցությունը և հպարտ է կատարված աշխատանքով։ «Հայաստանում շփվեցի գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար»,- ընդգծեց Մայքլ Լին։

Արևային էլեկտրակայանը նախագծած «Շտիգեն» ընկերության տնօրեն, կայանների համասեփականատեր Հայկ Շեկյանն իր խոսքում նշեց՝ ուրախ է, որ կարողացան իր համար հարազատ Հրազդանում նման նախագիծ իրականացնել։ «Այս մեկ տարվա ընթացքում իրար մեծապես օգնել ենք, ցանկացած մեծ և փոքր որոշման հիմքում փոխադարձ վստահությունն է։ Դրա արդյունքն այն է, որ շրջելով կայանում կտեսնեք լավագույն լուծումները։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք օգնել են մեզ իրականություն դարձնել այս ծրագրերը։ Առանձնակի շնորհակալություն համայնքապետարանին սրտացավ լինելու համար։ Արևային կայանները ֆինանսավորվել են «ԱՐՄՍՎԻՍ» բանկի ֆինանսավորմամբ՝ KFW գերմանական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի միջոցներից։ Վարկային ռեսուրսը տրամադրել է նշածս բանկը և այդ ֆոնդը։ Նախագիծն իրականացվել է՝ օգտագործելով մեր գործընկեր «Ֆոնո Սոլար» ընկերության արևային վահանակները։ Պետք է նշել, որ երկու երես ունեցող վահանակները թույլ են տալիս ավելի բարձր արտադրողականություն ստանալ։ Ակնկալում ենք դրա շնորհիվ ստանալ 10-ից 20 տոկոսով ավելի արտադրանք, ինչը կկրճատի մեր ներդրումների հետգնման ժամկետը և կավելացնի մեր եկամուտները։ Օգտագործվել են նաև «Շտիգեն» ընկերության հետ համագործակցող չինական «Քեյ սթար» ընկերության փոխակերպիչները։ Այդ ընկերության հետ ունենք բացառիկ համագործակցություն։ Օգտագործել ենք Ռուսաստանից ներմուծված ենթակայան։ Արևային էլեկտրակայանի նախագծումը սկզբից մինչև վերջ իրականացրել է իմ ղեկավարած «Շտիգեն» ընկերությունը»,-ասաց Շեկյանը։

Այսպիսով՝ Հայաստանի ամենամեծ արևային կայանը տարեկան կարտադրի 3,4 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։ Լուսինե Առաքելյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia