Այծեղջյուրներն այսօր հակված են տարվելու. նոյեմբերի 30-ի աստղագուշակը
Lifestyle
Կշեռքները կարող են այս օրն ընտրել տնային կամ գրասենյակային թարմացումների համար: Չարժե խուսափել հասունացած հեղափոխական ձևափոխումներից. ավելորդ խնդիրներից խուսափելու և ամեն ինչ եղածի պես թողնելու փորձը մոտ ապագայում կարող է բերել բարդացումների: Հարմար օր է մաքրության, տեղափոխության, կահույքի վերադասավորման, ընտանիքի ներսում ինչ-ինչ արմատական փոփոխությունների համար:
Կարիճ
Կարիճներին օրը կօգնի շարունակել որոնումներն ու ձևափոխումները, նոր հորիզոններ բացել: Արմատական փոփոխության ներքին պահանջը հաջողությամբ կհամալրվի հուսադրող նորություններով, մերձավոր շրջապատում փոփոխություններով: Ցանկալի իրադարձությունները կարող են արագացնել հետաքրքիր անակնկալը: Հարմար օր է անձնական նամակագրության, վերջնական խորհրդակցությունների և գործերն ավարտելու համար:
Աղեղնավոր
Այս օրն Աղեղնավորներին կօգնի արագացնել ձևափոխումների և օպտիմալացումների գործընթացները: Անհանգստությունների մեջ խորասուզվելու փոխարեն արժե միանալ նման գործընթացներից մեկին. տրամադրությունը կլավանա, հարաբերությունները կկարգավորվեն, գործերը կսկսեն ընկնել իրենց հունի մեջ: Ադմինիստրատիվ, ֆինանսական, կենցաղային և այլ բարեփոխումները կարող են մասշտաբային բնույթ կրել:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն այսօր հակված են տարվելու: Բացառված չէ անհամբերությունը, իրադարձություններն արագացնելու ցանկությունը: Ոգևորությունը թույլ կտա անել ավելին, քան ծրագրել էիք: Արժե իսկապես օգտակար նպատակ ընտրել, այլապես հոգեկան վերելքը պակաս կառուցողական կիրագործվի, բացառված չէ քմահաճույքների միտումը, անհնարինը ցանկանալու, լավ բաները չարաշահելու ձգտումը: Արժե հրաժարվել ամենից, ինչը խանգարում է ձեր առաջընթացին:
Ջրհոս
Այս օրը նպաստում է Ջրհոսների ներքին ձևափոխմանը: Եթե լիակատար ազատությանն ընդամենը մեկ խոչընդոտ է մնացել, այսօր այն հեշտությամբ կհաղթահարեք: Օրը հարմար է հոգեբանական բարդույթներին և խանգարող սովորություններին, բարոյապես մաշված գաղափարներին և եղանակներին, իրենց դարն ապրած իրերին հրաժեշտ տալու համար: Չարժե վախենալ դատարկությունից. հինն արագ կփոխարինվի նորով:
Ձկներ
Այս օրը Ձկներին օգնում է մնալ լավատես: Լավ տրամադրությունը, ոգևորությունն արժե ծառայեցնել ոչ թե ապագայի մասին երազանքներին, այլ գործերի ավարտին: Չարժե տրվել ծուլությանը, քանի դեռ անավարտ նախագծեր ունեք, կամ չպարզված հարցեր կան: Այսօր խորհուրդ չի տրվում նոր առաջադրանքներով զբաղվել. անհրաժեշտ ռիթմին առանց կորուստների անցնելը դժվար կլինի, իսկ իներցիայով գործողությունները փակուղի կտանեն:
Շարունակությունն՝ այստեղ