Վաղը ՀՔԾ–ն կհարցաքննի Հրայր Թովմասյանին
PoliticsՎաղը առավոտյան՝ ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից գնալու են Հրայր Թովմասյանի մոտ՝ վերջինիս հարցաքննելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։