Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Արվեստագետը պետք է պատրաստ լինի բարձունքներ նվաճելու». Ջակ Ավետիսյան

Culture

Գեղանկարիչ Ջակ Ավետիսյանը 9 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Թեև նա մինչ օրս չի կարողացել Հայաստանում լինել և վերհիշել մանկության տարիների քաղցր պահերը, ապրումներն ու սպասումները, այնուամենայնիվ հայրենիքից հեռու Ջակը ապրում ու ստեղծագործում է շարունակելով պահել հայկական շունչն ու հոգին:

Նա այն եզակի արվեստագետներից է , որին հաջողվել է գրավել աշխարհի շատ ու շատ խստապահանջ արվեստասերների ու մասնագետների ուշադրությունը: Ջակի գործերը ներկայացված են նաև ժամանցի հայտնի վայրերում, ինչը ևս փոքր ձեռքբերում չէ: Նկարելուց բացի, տաս տարի առաջ նա նաև հեղինակել է «Առյուծի սիրտը» պատվածքը, որտեղ կրկին միախառնված են թե՛ հայկական ընտանիքին, թե՛ ընդհանրապես մարդուն հուզող խնդիրներ:

- Ջակ, Դուք 9 տարեկանից ապրում եք ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում և կարելի է ասել, որ կյանքի մեծ մասն անց կացրել եք օտար ափերում: Նկարում եք, պատմվածքի հեղինակ եք, բայց Ձեր բոլոր ստեղծագործություններում կարմիր գծով անցնում է հայկական շունչն ու հոգին: Ինչպե՞ս է հաջողվել պահպանել այն:

- Շատ դժվար է եղել այն պահպանել, քանի որ մեծացել եմ ԱՄՆ-ում և սիրում եմ տեղի մշակույթը, որտեղ միախառնված են տարբեր ազգերի մշակույթներ: Միևնույն ժամանակ զգում էի, որ կան արժեքներ, որոնք պետք է պահպանել: Մշտապես տեղի մշակույթի ներգործության և հայոց ազգայինը պահպանելու հարցերը խառնաշփոթ են առաջացրել, բայց ամենաշատը ինձ հուզում էր այն, թե ինչպես կարող եմ տեղի և հայոց ազգային մշակույթները համատեղել: Երկար եմ փնտրել այն կետը, որտեղ մեկը մյուսին ոչ միայն չեն խանգարի, այլև կփոխլրացնեն: Այստեղ քիչ հայ արվեստագետներ կան, բացի այդ, իմ շփումներն ավելի շատ ամերիկացիների հետ են: Նման դեպքում ավելի է դժվարանում հայկական արժեքների պահպանությունը: Իմ մեջ հայկական ավանդականին ու ազգայինին հավատարիմ մնալու հարցը դեռ մանկուց ընտանիքումս է սերմանվել: Հետագայում, երբ տարիք առա, ինքնության պահպանման ցանկությունն ինքնիրեն արթնացավ: Տեսնելով Ամերիկայի և՛ լավը, և՛ վատը, հասկացա, որ շատ հարցերում հայերս ավելի ճիշտ ենք ապրում, քան այլ ազգերը:

- Խոսքը առօրյայի՞, թե՞ ընտանեկան արժեքների մասին է:

- Ավանդաբար հայկական ընտանիքներում հոր դերակատարումը բավական բարձր է, ինչը շատ այլ ազգերի դեպքում այդպես չէ: Հայկական ընտանիքում հայրը և մայրը իրենց հստակ տեղն ու դերն ունեն: Իմ կարծիքով դա օգնում է, որ ընտանիքն ավելի կայուն լինի: Դա ինձ համար շատ կարևոր է: Գուցե դա է պատճառներից մեկը, որ ինձ մոտ ազգային ու ընտանեկան ավանդույթները պահպանելու ցանկություն առաջացավ:

- Գուցե տարբեր ազգերի հետ շփումներն են օգնել, որպեսզի ազգայինը պահպանելու ցանկություն առաջանա: Հավանաբար այլոց մոտ տեսել եք սովորույթներ, որոնք ընդունելի չե՞ն եղել:

- Այո, կան բաներ, որոնք ինձ համար խորթ են, բայց այդ ամենը տեսնելու և եղածը վերարժևորելու համար նախ հարկավոր է գնալ, տեսնել, համեմատել, նոր միայն եզրակացություն անել:

- Իսկ ստեղծագործելիս մտածո՞ւմ եք այդ մասին, թե՞ Ձեր ստեղծագործությունները բոլորովին այլ ապրումներից են ծնվում:

- Ստեղծագործելու ժամանակ ես այլ մարդ եմ, որպես ընտանիքի հայր՝ այլ: Մեկը մյուսին փոխլրացնում են, բայց ինձ համար կարևոր է, որ երկու կերպարներն էլ միասին լինեն: Որպես ստեղծագործող ուրիշ աչքերով ես նայում առօրյա կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ստեղծագործելիս՝ ամեն ինչին նայում եմ կյանքի և առօրյայի աչքերով: Դա շատ հետաքրքիր է:

- Դուք հեղինակել եք նաև «Առյուծի սիրտը»  պատմվածքը, որտեղ կրկին հայկական հետք ու շունչ կա: Այն հայր և որդի ժամանակ և տարածություն չունեցող փոխհարաբերությունների ու ապրումների մասին է: Ինչն էր առաջին անգամ պատմվածք գրելու ցանկության շարժառիթը:

- ԱՄՆ-ում գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո մանկական հրատարակչի հետ համագործակելով մանկական երկու գիրք ձևավորեցի և պատմությունը գրելու, ձևավորելու և հրատարակելու ցանկություն առաջացավ: Երբ իմացա որ մեր առաջնեկն է լույս աշխարհ գալու, գիշերը մտորումների մեջ էի և հանկարծ ինքս ինձ հարցրեցի, թե ինչը կարող է այն ամենադժվար ու անլուծելի հարցը լինել, որը ծնողը պետք է ջանք չխնայելով հաղթահարի: Պատմվածքն այդ ժամանակ ծնվեց: Շատ արագ գրի առա: Բայց քանի որ ես գրող չեմ, ինձ օգնության եկավ իմ ընկերը՝ Կարո Փլիկյանը, որը պատմվածքներ է գրում: Եվ այդպես, համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց իմ առաջին գրական գործը, որտեղ երեխան ծնվում է սրտի արատով, իսկ հայրը փորձում է հաղթահարել այդ փորձությունը, պայքարել ու փրկել իր տղայի կյանքը:



- Պատմվածքում, սակայն, կան նաև ապրումներ, որոնք հայրական օջախից հեռանալուց հետո սովորաբար հաղթահարում են զավակները: Արդյոք պատմվածքի այդ դրվագը զուգահեռվո՞ւմ է Ձեր մտորումների հետ:

- Հայրս շատ պահպանողական անձնավորություն է: Դա հատուկ է հայ ընտանիքներին: Օրինակ, որդին պետք է ծնողների հետ ապրի և այլն, բայց ինձ համար, որպես հայի, դա առաջին տեղում չէր, քանի որ ընտանեկան ավանդույթները պահպանելուց բացի, ցանկություն ունեի իմ պատկերացումներով ապրել: Ես էլ հեշտ չեմ բաժանվել իմ հայրական օջախից: Ֆիզիկապես հեռանալը հեշտ է, սակայն հոգեկան ապրումները հաղթահարելը, կարող եմ ասել, հեշտ չի եղել, քանի որ որպես զավակ միշտ էլ ցանկանում ես ծնողի կողքին լինել: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ կային ավանդույթներ, որոնք պետք էր պահպանել, և ես միշտ ամեն ինչ արել եմ ծնողներիս և շրջապատիս գոհացնելու և ուրախացնելու համար: Սակայն, գալիս է մի պահ, որ սկսում ես մտածել, թե շրջապատդ ինչքանո՞վ է ջանում նույնկերպ քեզ ուրախացնել և արդյոք ներդրածդ ջանքերը միակողմանի չե՞ն: Ինչ վերաբերում է հայր և որդի փոխհարաբերություններին ու ապրումներին, որոնք ներկայացված են պատմվածքում, ապա գրելու ընթացում ես չէի մտածում իմ և հայրական ընտանիքից բաժանվելու պահին ունեցած ապրումների մասին: Պատմվածքը գրելուց հետո ավելի ակնառու դարձավ, որ իսկապես բավական խորն են եղել բաժանման ապրումները, այդ պատճառով էլ, գուցե, այն տեղ է գտել պատմվածքի մեջ:

- Ի դեպ, հետաքրքիր է, որ պատմվածքի հերոսը հեռանում է հայրական օջախից, բայց վերադարձի մասին ոչինչ չկա: Արդյոք պատմվածքը շարունակություն կունենա՞:

- Այդ հարցը շատ են տալիս: Կարծում եմ, այն շարունակություն կունենա, քանի որ կարևոր է ներկայացնել նաև հայրական օջախից հեռանալուց հետո տղայի ապրումներն ու մտորումները: Անկեղծ ասած, դեռ չեմ մտածել, թե պատմվածքի հերոսը ինչ փորձություններ պետք է հաղթահարի: Դժվարանում եմ ասել, թե երբ կծնվի երկրորդ պատմվածը, բայց անպայման շարունակություն կունենա:

- Հայ արվեստագետի համար հե՞շտ է, թե՞ դժվար ապրել, ստեղծագործել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու որպես արվեստագետ կայանալ: Իմ կարծիքով այստեղ ավելի շատ սպառողական միտքն է գերիշխում, քան հոգևորը, իսկ ազգայինը կա՛մ չկա, կա՛մ բավական հետին պլան է մղված: Եվ երկրորդ հարցը՝  եթե նորից մասնագիտություն ընտեիք, արդյոք կրկին կցանկանայի՞ք նկրիչ դառնալ: 

- Այո, չիշտ եք նկատել: Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա, միանշանակ, բայց եթե նորից նույն ճանապարհն անցնեի ինքս ինձ ավելի վաղ տարիքում կընդունեի որպես նկարիչ: ԱՄՆ-ում կայանալը հեշտ չէ: Պետք է կարողանալ նաև աշխարհին ներկայանալի լինել, ինչը բավական բարդ է: Այստեղ շատ հետաքրքի ր է: Նկարիչը կարող է շատ լավ ստեղծագործել, բայց այդպես էլ չկայանալ ու չընդունվել որպես նկարիչ: Բազմազգ երկիր է Ամերիկան և բոլորն ավելի շատ նորություն են փնտրում: Ուստի պետք է կարողանաս նոր ու այնպիսի խոսք ասել, որը հասկանալի լինի տարբեր ազգերի ներկայացուցիչների համար և միևնույն ժամանակ հետաքրքիր լինի: Հակառակ դեպքում քեզանով չեն հետաքրքրվի: Դա նաև օգնում է որպես արվեստագետ անընդհատ աճել ու կայանալ:

- Ամփոփելով զրույցը, ԱՄՆ-ում կամ կայացած այլ երկրներում ապրող հայի համար կարևո՞ր է ազգայինը պահպանելը և ինչպե՞ս կարելի է պահպանելով սեփական ես-ը ճանաչելի դառնալ աշխարհին:

- Շատ կարևոր է ինքնաճանաչումը: Եթե յուրաքանչյուր մարդ կարողանա իր ցանկություններն ու հնարավորությունները համադրել, ապա կկարողանա ավելի շուտ կայանալ ու ավելի հեռուն նայել: Եվ ամենևին կարևոր չէ, թե ինչ ուղղությամբ ես շարժվում, կամ արվեստի որ ճյուղն ես ընտրել: Օրինակ, եթե ես ավելի վաղ տարիքում ընդունեի, որ ես նկարիչ եմ, ապա ավելի շուտ կհասնեի այն կետին, որտեղ հիմա եմ: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ է ուզում անել ու այդ ուղղությամբ է հարթում իր ճանապարհը, ապա կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի տեղն այնտեղ է, որտեղ հիմա է, և դա է իրենը: Ես չեմ ուզում որևէ մեկին խորհուրդ տալ, քանի որ ամեն ինչ խիստ անհատական է, բայց մի բանում համոզված եմ, որ ինքնաքննադատությունը երբեմն խանգարում է ցանկությունների ավելի վաղ իրականացմանը: Միշտ պետք է աշխատել որպեսզի ցանկություններն իրականություն դառնան, անկախ նրանից աշխատանքի արդյունքը քեզ դուր է գալիս, թե ոչ: Ամեն դեպքում ես հավատում եմ, որ արվեստագետը մշտապես պետք է պատրաստ լինի բարձունքներ նվաճելու, հակառակ դեպքում, համաշխարհային այս այս թոհուբոհի մեջ կկորցնի անգամ սեփական ես-ը:



Հարցազրույցը վարեց` Արմինե Գրիգորյանը

ԱՄՆ, Լոս Անջելես, 2020 թ.

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak