Ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան խնդիրը՝ չխոսելով Ղարաբաղի ժողովրդի հետ․ Փաշինյան
PoliticsՀայաստանն ու Ղարաբաղը իսկապես պատրաստ են լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հավատարիմ ենք խաղաղ բանակցությունների գործընթացին, եւ դրանք պետք է անցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։ Մենք պատրաստ ենք իրական ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք հակամարտության կարգավորմանը։ Մենք պետք է հասնենք իրական բեկման բանակցությունների գործընթացում»,- հայտարարեց վարչապետը։
Ի պատասխան Ալիեւի այն ակնարկի, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու անգամ պայմանագիր է կնքել հենց Ղարաբաղի հետ։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի պաշտպանության բանակին, իմ որդին կամավոր մեկնել է ծառայելու Ղարաբաղում, որպեսզի պաշտպանի իր հայրենակիցներին»,- նշեց նա։