Լավ առիթ է, որպեսզի փորձարկենք եւ ներդնենք հեռավար կրթության հարցը. Նիկոլ Փաշինյան
PoliticsՍա լավ առիթ է, որպեսզի մենք փորձարկենք եւ ներդնենք հեռավար եւ տեխնոլոգիական միջոցների ներգրավմամբ կրթության հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե դպրոցներում ինչպես են լրացվելու աշակերտների բաց թողնված դասաժամերը։
«Այսօր խոսակցություն է եղել, որ նաեւ հեռավար կրթության կազմակերպումն այն ռազմավարական հարցերից մեկն է, որի մասին մենք մոտ մեկ տարի է՝ քննարկումներ ենք ունենում։ Դա եւս կոնկրետ ուղղություն է, որով մենք պետք է աշխատենք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։