Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի անխուսափելի աճ է լինելու. Նիկոլ Փաշինյան
SocietyՄենք պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը, ներառյալ՝ միջին մասնագիտական կրթությունը, բացել, իսկ բուհական կրթության մասով քննարկումները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անխուսափելիորեն որոշակի թվերի որոշակի աճ լինելու է: Եթե մենք կանոնները ճիշտ պահենք, թվերի աճը կլինի այնպիսին, որ ճգնաժամային իրավիճակի չենք վերադառնա: Եթե չպահենք, կվերադառնանք: Մեր քաղաքացիներին խնդրում ենք, կոչ են անում հիմա առավել ևս արհամարհել բոլոր խոսակցությունները դիմակների ու դավադրության տեսությունների վերաբերյալ»,-ասել է նա;