Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»․«Փաստ»

Culture

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կողբի գեղարվեստի դպրոցն այսօր մոտ 100 աշակերտ ունի, գործում է շուրջ քսան տարի: Սակայն չունի պետական ֆինանսավորում: Այն ինքնաֆինանսավորվում է: Երեխաները սիմվոլիկ գումար՝ հազար դրամ են վճարում ձմեռվա փայտի, էլեկտրանէներգիայի համար: Ժամանակին այդ դպրոցում աշխատել եմ կամավոր, այն հիմնել է հայրս, որը մասնագիտությամբ նկարիչ է: Դրա ստեղծման հիմքում նվիրվածությունն է, այն, որ մարդը պետք է սիրի իր գործը:Нет описания.

Եղել եմ դպրոցի առաջին աշակերտներից, սովորել եմ բուհում, հետո վերադարձել և սկսել եմ դասավանդել մեր դպրոցում: Նույն կերպ Աննան և Արուսը»,-այսպես է սկսվում Սաթենիկի հետ մեր զրույցը: Իսկ առիթը «Երեքնուկ» բրենդն է: Աննա Նասիբյանը, Արուս Փաշիկյանը և Սաթենիկ Ղուլիջանյանը տարիներ առաջ միտք են հղացել, թե ինչպես օգնեն հարազատ դպրոցին: «Երեքով աշխատում էինք Կողբի գեղարվեստի դպրոցում, օգտագործում էինք այն որպես արվեստանոց: Մտածեցինք, թե ինչպես կարող ենք դպրոցին օգնել, բացի դա, գումար աշխատենք, որպեսզի նյութեր գնենք և շարունակենք նկարել: Մեր հիմնական նպատակն էր ստեղծել և վաճառել ինչ-որ բան, որից ստացած եկամուտով թե՛ դպրոցին կօգնեինք, թե՛ մեր գործը կշարունակեինք:Нет описания.

12-13 տարի առաջ էր: Տարբեր մտքեր ունեինք, բայց որոշեցինք այնպիսի իրեր ստեղծել, որոնք պրակտիկ լինեն, մարդիկ օգտագործեն, ոչ թե պատից կախեն կամ դնեն պահարանի վրա: «Երեքնուկը հիմնականում արտադրում է ձեռագործ աշխատանքներ, օրինակ՝ յուրաքանչյուր պայուսակի վրա կա ձեռքով արված նկարազարդում: Հիմնականում պատրաստում ենք փոքր դրամապանակներ, շպարի պարագաների համար նախատեսված պայուսակներ, որոնք բնական կաշվից են, իսկ դրանց վրա ամբողջությամբ ձեռքով նկարված պատկերներ են: Մեր նպատակն արտադրանքը Հայաստանի տարածքից դուրս ներկայացնելն ու տարածելն է:Нет описания.

Որքան մեծ լինի վաճառքը, այնքան շատ հնարավորություն կունենանք օգնելու դպրոցին, որը պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում գոյատևում է նաև «Երեքնուկի» արտադրանքի վաճառքի շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սաթենիկը: Հետաքրքրվում եմ՝ ինչո՞ւ «Երեքնուկ». «Նախ՝ այն շատ գեղեցիկ հայկական անուն է, բացի դա, երեք տերև ունի մեկ ցողունի վրա, իսկ մեր բրենդը երեքով ենք ստեղծել՝ համախմբվելով մեկ գաղափարի շուրջ»: Սաթենիկը նշում է՝ իրենք ուղղակի գործընկերներ չեն, այլ ընտանիք: «Մենք ընտանիք ենք, իրար ճանաչում ենք 20 տարուց ավելի, ուղղակի կոլեգաներ կամ ընկերներ չենք: Մեր ընկերության հիմքում գեղարվեստի դպրոցն է, որտեղ մեծացել ենք, թևեր առել և ստեղծել «Երեքնուկը»: Ամեն մեկս տարբեր տեղերից չենք եկել ու հետո որոշել միասին աշխատել: Խնդիրներ միշտ կան, բայց այնքան լավ ենք հասկանում իրար, որ խնդիրներն էլ են շուտ լուծում ստանում: Այսօր արդեն ընդլայնվում ենք:Нет описания.

Փորձում ենք հին հայկական կարպետների նախշերը ձեռքով գործել և մեր արտադրանքի մեջ օգտագործել: Ձգտում ենք երկրորդ շունչ տալ հայկական զարդանախշերին, միաձուլել դրանք ժամանակակից նախշերի հետ: Երբեմն մտածում են՝ ինչպե՞ս օգտագործել հայկական զարդանախշերը: Դրանք շատ չեն կիրառվում: Երբ Գերմանիայում ինչ-որ իր եմ նվիրում ընկերներիս ու ծանոթներիս, փորձում եմ այնպես անել, որ դրանում անպայման հայկական զարդանախշ ներառված լինի, ներկայացնում եմ դրա պատմությունը, այս կերպ տարածում նաև հայկական մշակույթը»,-նշում է մեր զրուցակիցը: Սաթենիկն այժմ աշխատանքի բերումով ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում, սակայն ամուր թելերով կապված է հայրենիքին:Нет описания.

«Բնակվում եմ Գերմանիայում, իհարկե, կապված եմ Հայաստանին, այստեղ փորձում եմ իրացնել մեր արտադրանքն օնլայն խանութների միջոցով, հայկական համայնքի հետ եմ փորձում կապ հաստատել, որպեսզի կարողանանք նաև նրանց միջոցով արտադրանքի վաճառքը կազմակերպել տարբեր միջոցառումների ժամանակ: Այս աշխատանքների նկատմամբ կա հետաքրքրություն և պահանջարկ, այն կիրառական է, հարմարավետ, յուրահատուկ: Անմիջապես աչքի է ընկնում, հարցնում են՝ որտեղի՞ց է, ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել: Մեր աշխատանքների ստեղծման հիմքում առանձնահատկությունն է, մենք ուզում էինք, որ ցանկացած իր ձեռքով արված ինչ-որ դետալ ունենա»,-ընդգծում է «Երեքնուկի» հիմնադիրներից մեկը:

Զրույցն ամփոփում ենք հետևյալ հարցով՝ դժվարությունների հանդիպելիս ինչպե՞ս թևաթափ չլինել: «Շատ մարդիկ, երբ ինչ-որ գործում ֆիզիկական կամ ֆինանսական ներդրում են կատարում, պատկերացնում են, որ որոշ ժամանակ հետո պետք է սկսեն մեծ եկամուտ ստանալ: Իսկ մենք այդ միտքը չենք ունեցել, որ անում ենք այս աշխատանքը, պետք է երկու տարուց արդեն օգուտ ստանանք: Ունեցել ենք գաղափար, մեր աշխատանքի մեջ ներդրել ենք սեր, նվիրվածություն, շնորհք և համարյա թե զրո ֆինանս, որովհետև ուղղակի չունեինք էլ այդ գումարը:Нет описания.

Թակում էինք մարդկանց դռները, հարցնում՝ հնարավոր է՝ կաշվե հին իրեր ունեք, որոնք ձեզ անհրաժեշտ չեն, տվեք մեզ, մենք ձեզ համար էլ ինչ-որ իր կպատրաստենք: Ներկերի համար էինք մի փոքրիկ բյուջե նախատեսել: Իսկ հիմա մենք հասել ենք այն կետին, որ կաշին ես Գերմանիայից եմ գնում, ներկերն ԱՄՆ-ից ենք պատվիրում:Եթե ամեն ինչի մեջ մարդը սեր, եռանդ ու համբերություն է դնում, դա վերադառնում է: Բումերանգի նման է: Ամեն ինչ մեզ վերադառնում է սիրո տեսքով»,-եզրափակում է Սաթենիկ Ղուլիջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak