Թուրքիայում ահաբեկիչները գնդակահարել են սաուդցի գնդապետի (տեսանյութ)
TVԹուրքիայում ահաբեկիչները բացօթյա սրճարանում գնդակահարել են սաուդցի գնդապետի: Անվտանգության տեսախցիկների տեսագրությունը հայտնվել է համացանցում: Հավանական է, որ սպանությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդի կոչի ֆոնին, ով հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները: Նշենք, որ Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»: Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. - կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»: lurer.com