Yerevan, 18.June.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
On June 1, events were held with the financing of IDBank Ucom launches "Hello, Summer" offer and presents "u!hoo" kids magazine Privilege Banking: IDBank's offer for the premium services fans 10% cashback with IDBank Visa cards on the occasion of Family day Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life?


Ինչպես ամբողջ երկիրն է թողնված բախտի քմահաճույքին, այնպես էլ էներգետիկ անվտանգության համակարգում տիրող իրավիճակն է․ «Փաստ»

Economics

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Փաշինյանի հերթական քայլերթը Կրեմլ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ բոլոր նշանների, այդ այցը բոլորովին սովորական չէր: Ինչպես Պուտինն է ասել հանդիպման փակ հատվածից առաջ, ինքը «ուրախ է, որ Փաշինյանն ընդունել է իր հրավերը, և իրենք հաստատ խոսելու բան ունեն»:

Առաջին հերթին, իհարկե, խոսքը անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված խաղաղության համաձայնագրի իրականացման մասին է, ինչպես նաև տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերի մասին: Մասնավորապես, ինչպես նշված է Երևանի պաշտոնական հայտարարության մեջ, «եղել են քննարկումներ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»: Ստորագրող կողմերն այդ ուղղությամբ միմյանց նկատմամբ հատուկ պահանջներ չունեն, չնայած հաղորդակցության միջանցքների ապաշրջափակման մասին համաձայնագրի գործնական իրականացմանը անցնելու համար անհրաժեշտ են նոր մոտիվացիոն հոգեբանական պայմաններ՝ կապված հակամարտող կողմերի միմյանց նկատմամբ քաղաքական վստահության ստեղծման հետ:

Երկրորդ հարցի մասին դեռ բարձրաձայն չի խոսվում, բայց այն, անշուշտ, քննարկվել է։ Դա Երևանի և Բաքվի միջև խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման հնարավորությունն է, որը չի կարող կատարվել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին կողմերի որոշման կամ վերաբերմունքի ճշգրտման: Մինչ Ադրբեջանը հայտարարում է, որ «իր համար Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի», Հայաստանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այդ հարցով: Բայց այստեղ կան կարևոր նրբերանգներ: Միայն Ռուսաստանն է, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամենաբարձր մակարդակով երկխոսություն վարում Երևանի ու Բաքվի հետ:

Մինչդեռ համանախագահող մյուս երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հեռավորություն են պահում, չնայած ոչ վաղ անցյալում Երևանը ենթադրում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ դերակատարությունը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես Եվրոմիության հիմնական խաղաղարար, եթե հաշվի առնենք նրա մասնակցությունը Դոնբասի հարցով Մինսկի կարգավորման գործընթացին և սիրիական, լիբիական և լիբանանյան գծերում նրա գործունեության ակտիվությունը: Բացի այդ, Ֆրանսիայում ապրում է մեծ հայկական սփյուռք: Այնուամենայնիվ, ղարաբաղյան ուղղությամբ ոչ մի նման բան չի նկատվում: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա նրանք սկսել են առայժմ ջանքեր գործադրել միայն տեղեկատվական տարածքում, որը ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի խափանմանը:

Օրինակ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության համացանցային սեմինարի ժամանակ անընդհատ մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու ցանկության մեջ, որպեսզի «կանխվի Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը»: Ըստ ամերիկացի դիվանագետի, «անվտանգության առումով մնում է հիմնական մարտահրավերը. ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որ դա թույլ տա երկու երկրներին վերջնական համաձայնության գալ կարգավիճակի վերաբերյալ»: Եվ հետո. «Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած: Այնուամենայնիվ, դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը կարող էր քառորդ դար առաջ հաղթած ճանաչվել Ղարաբաղյան առաջին պատերազմում: Մեկ այլ բաց հարց է մնում Ռուսաստանի մտադրությունը, որը որոշել է չհամաձայնել հրադադարի պայմաններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով»:

Այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչն է ներկայումս խանգարում Վաշինգտոնին և Փարիզին մտնել խաղի մեջ և հակամարտող կողմերին առաջարկել խաղաղության այնպիսի համաձայնագիր, որը նրանց հարմար կկազմվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների սահմաններում: Վերջապես, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած ուղևորությունն ունի առանձնահատկություններ՝ կապված Հայաստանում նախատեսվող առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ առումով, որոշ հայկական լրատվամիջոցներ պնդում են, թե «պատահական չէ, որ Փաշինյանը սկսել է իր նախընտրական արշավը Մոսկվա կատարած այցով»։ Նա, ստեղծելով նման իրավիճակ, ուրվագծել է իր նոր քաղաքականությունը ՀԱՊԿ դաշնակցի և Եվրասիական տնտեսական միության անդամի նկատմամբ, որպեսզի ոչ ոք Հայաստանում չասի, որ Կրեմլը չեզոք է մնում:

Փաշինյանին նման քայլերի դրդում է, իհարկե, Հայաստանի ներքաղաքական կյանքի սրված իրավիճակը, որը զուգորդված է Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությամբ: Բայց որքանո՞վ է լուրջ Երևանի այս մարտավարությունը: Դա ոչ ոք չգիտի: Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հիմնական հակառակորդ կարող է դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի հետ, ի դեպ, Պուտինը ավելի վաղ հեռախոսով խոսել է Մոսկվայում: Քոչարյանին աջակցում է նաև Ռուսաստանում գործող հայկական սփյուռքի ազդեցիկ մասը, չնայած Կրեմլում շեշտում են, որ առաջիկա ընտրությունները «Հայաստանի ներքին գործն են»:

Այդ է պատճառը, որ Փաշինյանի ներկայիս քայլերթը Ռուսաստանի մայրաքաղաք, իմիջիայլոց, ունի նաև ցուցադրական բնույթ, իսկ այցի հիմնական մասը մնացել է կուլիսների հետևում: Փաշինյանը Պուտինի հետ բանակցությունները որակել է «շատ արդյունավետ», չնայած հանդիպման արդյունքում փաստաթղթեր չեն ստորագրվել: Իսկ ինչ-որ մեկը սպասո՞ւմ էր այլ զարգացման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

With UCOM's LEVEL UP tariff plans subscribers have unlimited access to TIKTOK, SPOTIFY and COURSERAUCOM offers buying ALCATEL 1S and receiving HIPER OKI wireless earbuds as a giftDuring EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. Ucom-1 team was recognised the winner of the 2021 futsal tournament of the Galaxy Group of Companies: The award ceremony took place Ucom introduced new Level Up packages of voice service On June 1, events were held with the financing of IDBank The construction of the “Eternity Square” has already begun. Ucom launches "Hello, Summer" offer and presents "u!hoo" kids magazine Privilege Banking: IDBank's offer for the premium services fans Ucom Digital Lab students keep on getting high-quality technical educationUNIBANK AND VISA GIVE A TWO-DAY VACATION «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference Teach For Armenia and Ucom join forces to expand education opportunitiesReset: Repair of smartphones, tablets and mobile modems at Ucom 10% cashback with IDBank Visa cards on the occasion of Family day Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20 Dwayne Johnson congratulates his wife on Mother's Day Israeli new president to be elected on June 2Biographer on Prince Harry’s interview with Oprah Winfrey Scientists find out why women under 50 develop bowel cancer Putin holds phone talks with Aliyev Iranian FM says Donald Trump is a 'disgraced buffoon' Erdogan: EU will not retain its power without Turkey Elon Musk says he has Asperger's syndrome Armenia President petitions to Constitutional Court Pregnant woman, 30, dies in Yerevan US-led coalition Iraqi base under attack George Clooney turns down Prince Harry invite to motorcycle ride Armenia has new deputy minister of high tech Azerbaijani Commissioner for Human Rights addresses letters to UN and CoE, complains about Armenia Ombudsman Armenia legislature convenes special session to consider new Electoral Code Dollar gains value in Armenia Can polio vaccine protect against COVID-19? Latvia parliament recognizes Armenian Genocide Ara Aivazian, Sergey Lavrov tête-à-tête kicks off (PHOTOS) Israel forming new Cabinet Zinc deficiency may increase risk of severe COVID-19, study claims Armenian footballer's goal helped Anorthosis beat AEL 2-1 Ombudsman - Killed Armenian soldiers, chained POWs’ park in Baku: Museum of human sufferings, promotion of racism "Stalin" wins India state elections