Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան


10 լեգենդ Յապոնչիկի մասին. Հոգեբուժական հիվանդանոցից մինչև Ամերիկա

Lifestyle

Newmag.am-ը գրում է.

Թե ինչպես Վյաչեսլավ Իվանկովը դարձավ «Յապոնեց», հետո` «Յապոնչիկ», ինչպես հասավ Ամերիկա, բայց այդպես էլ չդարձավ Ռոբին Հուդ:

Յապոնչիկը (Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկով) հանցագործ աշխարհի լեգենդն է: Նրա անվան շուրջ հյուսված առասպելներն ու հորինվածքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը: Խեղաթյուրված է նույնիսկ նրա մականունը` ծագումով հանդերձ: Իր քրեական կյանքի սկզբում Իվանկովը հայտնի էր «Յապոնեց» («Ճապոնացի») անվամբ, որովհետև աչքերը յուրահատուկ, շատ արևելյան բացվածք ունեին: Հանրահայտ «հեղինակություն» Միշկա Յապոնչիկի կեղծանվան նմանությամբ էր, որ Իվանկովին նույնպես սկսեցին կոչել Յապոնչիկ: Յապոնչիկ-Իվանկովը համոզված էր, որ իր կյանքն ու կենսագրությունն այլանդակեցին լրատվամիջոցները, որոնց նա անվանում էր «զանգվածային հիմարացման միջոցներ»: Սակայն հանուն արդարության ասենք, որ եթե չլիներ մամուլի ակնդետ ուշադրությունը, չէր լինի նաև նրա համաշխարհային ճանաչումը:

#1 Ռուս գանգստերների ռեստորանը. «Русь»

Երբ ԱՄՆ-ում Իվանկովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, շատերին թվում էր, թե վերջն է կամ անսահման երկար ժամանակ է սա: Եվ սովետական ու ռուսական միլիցիայի բազմաթիվ նախկին աշխատակիցներ սկսեցին գլուխ գովել, թե հենց իրենք են ժամանակին ձերբակալել ամենազոր Յապոնչիկին: ժամանակի ընթացքում նրանց թիվն աճեց: Բայց ովքեր իրականում «աշխատել» էին Իվանկովի գործով, հրապարակային բացահայտումներ չէին անում, իրենց անունները չէին տարփողում: Այսուամենայնիվ, որոշ փաստաթղթեր «դուրս են լողում» ԳԱՂՏՆԻ մակագրությամբ թղթապանակներից: Անչափ զգույշ է նաև Վյաչեսլավ Իվանկովի շրջապատը: Նրանց հաղորդածը շատ հաճախ կողմնակալ է, բայց անչափ հետաքրքրական:

– Վյաչեսլավի հետ ծանոթացել եմ 1970-ին,- պատմում է Սերգեյ Ղազարովը, որը հետագայում դարձավ ԳՖՀ քաղաքացի:- Այն ժամանակ աշխատում էի մեր` հայ տղաների բրիգադում, ասֆալտ էինք փռում: Մեզ ծանոթացրեց քեռիս` կոշիկի ձևարար: Եվ այնպես ստացվեց, որ ես ներկա եղա նրա հետ կապված բոլոր պատահարներին ու դարձա այդ քրեական գործերի ակամա վկան: Հիշո՞ւմ եք «Ռուս» ռեստորանի հանրահայտ միջադեպը:

…1974թ., մարտ: Իվանկովը, Ղազարովը, Ասաֆ Սոսունովը և «օրենքով գող» Հայկ Գևորգյանը, որն առավել հայտնի է «Գոգա երևանսկի» կամ «Գոգա ունժլագսկի» անունով (սպանվեց 1994-ին, իր տան շքամուտքում), մտան մերձմոսկովյան «Ռուս» ռեստորան: Այն ժամանակներում սա միակ ռեստորանն էր, որն աշխատում էր նաև գիշերը: «Էլիտար» վայր էր, որի այցելուների մեջ քիչ չէին մեծ փողատերերը, «ոսկե երիտասարդությունը» և արտասահմանցիները, որոնք այստեղ կարող էին գտնել «վալյուտային պոռնիկներ»: Ռեստորանում հաճախ լինում էր նաև Գալինա Բրեժնևան:

Իվանկովի խումբը տեղ հասավ կեսգիշերին: Մի քանի ժամ անց վեճ բռնվեց հարևան սեղանի մոտ նստածների հետ, իսկ այնտեղ նույնպես «օրենքով գողեր» էին: Վիտոլդ Գերնիկն արդեն 6 դատվածություն ուներ, նա հանրահայտ Գենադի Կորկովի պես «Մոնղոլ» մականունն էր կրում (Վյաչեսլավ Իվանկովն «առաջին քայլերն» արել է հենց «Մոնղոլ»-Գենադի Կորկովի հանցախմբում): Գերնիկին ընկերակցում էին Գոգա Դղեբուաձեն («Գոգա Տբիլիսսկի») և էլի մի քանի վրացի «հեղինակություններ»: Վեճն սկսվեց աղջկա պատճառով: Տուրուդմփոց էր ինչպես կովբոյական ֆիլմերում, օգտագործվեցին ձեռքի տակ եղած բոլոր իրերը, աթոռներն ու սեղանները: Շշով խփեցին Իվանկովի գլխին: Ասաֆ Սոսունովն էլ հանեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Դղեբուաձեի վրա: Գերնիկ-«Մոնղոլը» աթոռով խփեց ու Ասաֆի ձեռքից գցեց ատրճանակը:

«Ամերիկայի ձայնը» հաջորդ օրը սենսացիոն լուր տարածեց «ռուս գանգստերների փոխհրաձգության» մասին: 1974-ին այդպիսի հաղորդագրությունն իսկապես սենսացիա էր, որը խորհրդային քարոզչամեքենան բնականաբար հերքեց: Փոխհրաձգության բոլոր մասնակիցները ձերբակալվեցին: Բայց Յապոնչիկը կարողացավ կաշառել փոխհրաձգության էպիզոդը «չնկատած» քննիչին ու փրկվեց մեծ ժամկետ «շալակելուց»: Նրա մոտ գտան կեղծ փաստաթղթեր՝ անձնագիր ու վարորդական իրավունք, ու ստիպված դատեցին ընդամենը կեղծ փաստաթղթերի համար: Իվանկովը շուտով ազատվեց, սակայն արդեն օպերների ուշադրության կենտրոնում էր. օպերատիվ գրություններում նա ստացել էր «Լկտի» («Նագլեց») որակում-ծածկանունը:

goxer

#2 Հրաձգություն մարշալ Գրեչկոյի աչքի առաջ

Սերգեյ Ղազարովը ևս մեկ փոխհրաձգության մասնակիցը դարձավ: Այս անգամ Մոսկվայի կենտրոնում՝ Խորհրդային բանակի թատրոնի շենքի մոտ: Այն նույնքան աղմուկ հանեց, որքան բախումը մերձմոսկովյան ռեստորանում: Ցանկանալով կանգնեցնել Իվանկովի ավտոմեքենան` միլիցիայի աշխատակիցները 11 գնդակ արձակեցին: Այս անչափ հետաքրքրական տեսարանին զարմացած հետևում էին Ռումինիայի պետական-ռազմական պատվիրակության անդամները, որոնք հենց այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Գրեչկոյի ուղեկցությամբ դուրս էին գալիս թատրոնից: Պահպանությունն ապշել էր ու չգիտեր ինչ անել:

Այս պատմության մանրամասները ժամանակին ներկայացրել է իրադարձության մի հիմնական մասնակից` ոմն Միխայիլ Գլիոզա: «Կոլխոզնայա» հրապարակում գտնվող գարեջրատանը նա 1973-ին ծանոթանում է Մոսկվայի հանցագործ աշխարհի լեգենդներից մեկի` Կալինա Նիկոֆորովայի հետ: Կալյան գարեջրատան տնօրենն էր: Նախկին օպերները հավաստում են, որ հենց այս կինն էր այդ ժամանակների հնարամիտ հանցագործություններից շատերի միտքն ու գաղափարը:

Կալյան Գլիոզային խնդրում է օգնել իրեն` «Վոլգա» ձեռք բերելու համար: Կալյան գիտեր, որ Գլիոզայի կինն առևտրի նախարարի առաջին տեղակալի դուստրն էր: Նիկոֆորովան բացատրում է, որ մեքենան իր համար չէ, այլ իր ծանոթի` Սլավա Յապոնչիկի: Ո՞վ էր այս Յապոնչիկը. Գլիոզան այդ ժամանակ դեռ չգիտեր: Նա ստանում է 2.500 ռուբլին, տալիս նախարարի խորհրդականներից մեկին, բայց գործը չի ստացվում, և փողը վերադարձնում է Նիկոֆորովային: Սա` ըստ Գլիոզայի: Իսկ ըստ Ղազարովի, այս խորհրդականը գումարը պարզապես գրպանել է: Իվանկովը 1975-ի հունիսին հանդիպում է Գլիոզային ու պահանջում վերադարձնել պարտքը:

– Դու ինձ պարտք ես 5 կտոր: Կվերադարձնես վաղը` երեկոյան ժամը 10-ին, Խորհրդային բանակի թատրոնի մոտ: Իսկ առայժմ ես վերցնում եմ քո մեքենան,- ցածր, բայց հաստատաձայն ասում է Իվանկովը:

Գլիոզայի մեքենան ուներ աչքի ընկնող պետհամարանիշ («00-01 ՄՕՖ». այսպիսի համարներ ունեին Մոսկվայի միլիցիայի «շեֆերը») և հատուկ «տալոն», որն արգելում էր ստուգել ավտոմեքենան ու նրանում եղած անձանց: Իվանկովը «տալոնը» նույնպես վերցրեց: Բնական է, որ Գլիոզան պետավտոտեսչությունում ուներ «լավ» ծանոթներ, ովքեր նրան խորհուրդ տվեցին դիմել Մոսկվայի քրեական հետախուզություն` “МУР”: Երբ ներկայացված լուսանկարների մեջ նա ճանաչեց իրեն «վիրավորողին», օպերներից մեկը բերանից թռցրեց.

– Յապոնչիկն է: 1971 թվականից ենք փորձում նրան որսալ:

«Լկտիին» ձերբակալելու համար մշակվեց օպերատիվ պլան: Գլիոզան պետք էր որպես խայծ: Տուժողը պետք է Իվանկովին ասեր, թե պարտքը բերել է և օպերներին հարձակման նշան աներ` մազերը սղալելով: Հանդիպման վայրում Իվանկովը Գլիոզայի մեքենայով, ինքն էլ` ղեկին, մոտեցավ Գլիոզային, նրան հրամայեց նստել ու անմիջապես տեղից պոկվեց: Տուժողը «մազերը սղալելու» ժամանակ չունեցավ, անգամ ձերբակալման գործողության հնարավորությունը հասավ նվազագույնի: Այդ ժամանակ Իվանկովի մեքենայի դեմ դուրս եկան թաքստոցում նստած օպերները և կրակ բացեցին: Գնդակոծված «Վոլգայի» ուղևորներն անվնաս մնացին, ու մեքենան սլացավ դեպի անէություն: Այդ օրերին շոկի մեջ էին բոլորը` դատախազությունը, ՊԱԿ-ը: Իշխանությունները նույնիսկ մտածեցին, որ հրաձգությունն ամերիկյան հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքն է: Իսկ այդ նույն ժամանակ Իվանկովի ընկերները նամակներ ուղարկեցին Բրեժնևին, Կոսիգինին, Անդրոպովին և Շչոլոկովին: Նրանք հաղորդում էին, որ կրակել է ոչ թե Իվանկովը, այլ միլիցիոները: Երբ Յապոնչիկին, այնուամենայնիվ, ձերբակալեցին, Գլիոզան փոխեց իր ցուցմունքն ու հայտարարեց, որ ինքն իսկապես պարտավոր էր փողը վերադարձնել, որը Յապոնչիկին չէր տվել Կալյա Նիկոֆորովան, որն այդ ժամանակ դատապարտվել էր վալյուտային զեղծարարությունների համար:

#3 Չէ՛, դուք գնացեք Կիև ու հարցրեք, թե ով էր…

Իվանկովն այդ տարիներին արդեն հանցագործ աշխարհի լեգենդներից մեկն էր դառնում: Նա «հեղինակություն» էր վայելում նաև պրոֆեսիոնալ գողերի շրջապատում: Բայց քրեական հետախուզությունն այդպես էլ դիմում չստացավ տուժածներից: Եվ ահա 1981 թվականին այդպիսի մարդ գտնվեց: Ֆիլատելիստ Արկադի Նիսենզոնն էր: Ահա քրեական գործում գտնվող նրա ցուցմունքը, որի համար Իվանկովին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման.

«… Մենք մտանք բնակարան… Ինձ մոտ սև պայուսակ կար, որի մեջ նամականիշների կատալոգն էր: Մոտ 15 րոպե անց դռան զանգը հնչեց: Եվան գնաց դուռը բացելու… Ներս մտան երկու տղամարդ, որոնց ազգանուններն էին Իվանկով ու Բիկով, ինչպես իմացա հետո: Իվանկովն Ալիկին ու Եվային ասաց, որ չանհանգստանան, նրանց միայն ես եմ պետք:

Իվանկովը մոտեցավ ինձ ու ասաց.

– Ես քեզ վաղուց եմ փնտրում: Ես Յապոնչիկն եմ:

Նա սպառնաց սպանել ինձ ու պահանջեց 60 հազար ռուբլի: Ես ասացի, որ ոչ մեկին ոչինչ պարտք չեմ: Նա վիրավորեց ինձ ու ասաց, որ 60 հազար ռուբլի պիտի տամ սրբապատկերների համար, 40 հազար էլ նրա համար, որ չեմ ընդունում իմ կատարած գողությունը»:

Արկադի Նիսենզոնը հավաքում էր ոչ միայն սրբապատկերներ ու դրոշմանիշներ: Նա թուլություն ուներ նաև տարադրամի հանդեպ: Մի գործընկեր ուներ` Մարկ Վոլոդարսկին, որը հետո օգնության համար դիմեց Իվանկովին: Նիսենզոնը Վոլոդարսկուն հրավիրում է «Տյոպլի ստան» ռեստորան: Վոլոդարսկին իր հետ վերցնում է մի քանի սրբապատկերներ, որոնք պետք է Նիսենզոնի հետ հանդիպելուց հետո ցույց տար ինչ-որ մեկին: Ռեստորանային հանդիպումի ավարտին Վոլոդարսկին մոտենում է իր մեքենային ու տեսնում, որ պահոցը ջարդուփշուր է արված, սրբապատկերներն էլ անհետացել են: Նա գողության համար անմիջապես մեղադրում է Նիսենզոնին: Թեև ֆիլատելիստը հավատացնում էր, որ ինքն անտեղյակ է, Վոլոդարսկին իր կապերի շնորհիվ Յապոնչիկին խնդրում է օգնել: Խեղճ ֆիլատելիստին «ընդհատակյա» բնակարան է բերում նույն Կալյա Նիկոֆորովան` ինչ-որ պատճառ հնարելով:

Իվանկովի «դրած» 100.000 ռուբլի «պարտքի» տակ կքած ֆիլատելիստը երկու քարի արանքում էր. միլիցիա դիմե՞լ, թե՞ ոչ. չէ՞ որ իր «ձեռքերն էլ մաքուր չէին»: Բայց քրեական հետախուզությունն ամեն ինչին արդեն տեղյակ էր: Սկսվել էր աննախադեպ մի գործողություն: Որոշեցին Իվանկովին ձերբակալել իր համախոհների հետ: ժամկետը ճշտվեց. 1981թ. մայիսի 14: Մոսկվայի քրեական հետախույզները որոշել էին ամեն կերպ հասնել «Լկտիին» ու նրան լավ «ֆռռացնում» էին` ստույգ տեղեկություններ ունենալով նրա բոլոր հանդիպումների մասին: Սամոտյոկում գտնվող մի տան մեջ հանդիպելու առիթը տվեց մոսկովյան մի խաղամոլ` «Լոխմատի» մականունով, նա Իվանկովին խնդրեց, որ Կիևի խաղանենգներից ետ ստանա իր 28 հազար ռուբլին: Վյաչեսլավ Կիրիլովիչն անմիջապես զանգեց Կիև..

Խոսում է Յապոնեցը: Ձեզ սպասում եմ մայիսի 13-ին, ժամը 18:00-ին, «ասորիների տանը»: Կգաք փողով:

Կիևի խաղանենգները` լիովին հնազանդ, եկան նշված հասցեով, Յապոնչիկին տվեցին 1.000 դոլար ու ֆիոնիտի մեծ խմբաքանակ: «МУР»-ի ամբողջ օպերատիվ կազմը մայիսի 14-ին աշխատում էր Յապոնչիկի ու նրա կապերի ուղղությամբ: Ավելի քան 200 խուզարկություն կատարվեց: Հերթապահություն էր սահմանված Պլաներնայա փողոցում գտնվող հվանկովի տան մոտ: Թաքստոց մտած հետախույզները 8:30-ին նկատեցին, թե ինչպես Իվանկովը զանգահարեց փողոցի տաքսաֆոնից, հետո գնդակի արագությամբ մոտեցավ իր մեքենային ու սլացավ: Պարզ էր, որ տեղեկության արտահոսք էր եղել: Քիչ հետո նա մի պահ կանգնեցնում է մեքենան, որպեսզի կինը նստի, և սլանում է խճուղով: Ու սկսվում է գանգստերական ֆիլմերին վայել հետապնդումը: Այս հետապնդման մասնակից Իվան Բիրյուկովը հետագայում «Հույժ գաղտնի» ամսաթերթի մեկնաբան Լարիսա Կիսլինսկայային պատմել է, թե ինչպես ինքը, կիսով չափ դուրս գալով սլացող ավտոմեքենայի պատուհանից, երկու անգամ կրակել է Iվանկովի մեքենայի վրա: Միլիցիայի լուսանկարիչը նույնիսկ հասցրել է «հավերժացնել» այդ պահը… Իվանկովը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացներ խստացված ռեժիմի գաղութում:

yaponchik2

#4 Նրան սիրել են բազմաթիվ կանայք…

Յապոնչիկը երբեմն դիմում էր իր ծանոթ կանանցից մեկի` Սվետայի օգնությանը, որը մեծ կապեր ուներ իրավաբանական ոլորտներում: Մոսկվայում էր ապրում Iվանկովի մի ուրիշ սիրուհի, որն աշխատում էր կրեմլյան պոլիկլինիկայում: Մեկ այլ սիրուհի էլ ուներ նա` Սեչենովի անվան նյարդային հիվանդությունների կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ Եվգենյա Ժիվոտովան, որը 1981-ին սիրեցյալի համար անբեկանելի ալիբի ստեղծեց և համագործակցության համար դատապարտվեց ուղղիչ աշխատանքների:

#5 – Չեմ խոստովանի, եթե գլխիվայր էլ կախեն:

1972 թվականի հունվարին Մոսկվայում վնասազերծվեց հայտնի «օրենքով գող» Մոնղոլի (այժմ` հանգուցյալ) ղեկավարությամբ գործող կազմակերպված հանցախումբը: 1930-ին ծնված այս ահարկու գողի խմբում ձերբակալվեցին նաև Վյաչեսլավ Իվանկովը, «Բալդա» մականունով «օրենքով գող» Վլադիմիր Բիկովը (ծնված 1937 թ.): Բալդան դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, իսկ Յապոնչիկին հաջողվեց խույս տալ պատժից…

…Երեկոյան Մոսկվայի միլիցիայի բաժանմունքներից մեկում հեռախոսազանգ հնչեց.

– Գողացել են իմ մեքենան,-դժգոհեցին հեռախոսափողում:-Եվ ցանկանում են, որ… ես գնեմ այն:
– Ո՞վ գնի,-գլխի չընկավ հերթապահ միլիցիոները:
– Ես… Ես գնեմ իմ մեքենան:
– Եթե սա հիմար խաղ է, Ձեզ համար վատ վերջ կունենա: Մեր խոսակցությունը ձայնագրվում է, իսկ հատուկ սարքը կպարզի Ձեր հեռախոսահամարը,- խաբեց հերթապահ միլիցիոները:

Այդ ժամանակ հեռախոսահամարը որոշող միայն մեկ-երկու սարք կար Խորհրդային Միությունում, և միլիցիայի սովորական բաժանմունքին դրանից չէր հասնում: Դա օգտագործում էին հատուկ ծառայությունները, բայց ոչ միլիցիան: Ապա հմուտ օրինապահն արեց այն, ինչ նման դեպքերում պետք է աներ:

– Այդպիսի հարցերը հեռախոսով չեն լուծվում: Եկեք բաժանմունք, դիմում ներկայացրեք: Կլուծենք Ձեր խնդիրը… Բայց սկզբի համար գոնե ներկայացեք: Ո՞վ եք, որտե՞ղ եք ապրում:

Խաղ անելիս նման դեպքերում ընկալուչն անմիջապես դնում են: Այս անգամ ձգվող դադարը նշանակում էր, որ հեռախոսակապի մյուս ծայրում գտնվողը կենտրոնացած մտածում է: Լռությունն առաջինը խախտեց միլիցիոները.

– Ալո, Դուք ինձ լսո՞ւմ եք:
– Այո,- արտաբերեց զրուցակիցը և հայտնեց իր անուն-ազգանունը: Երկրով մեկ հայտնի մարդ էր, մայրաքաղաքի հայտնի թատրոններից մեկի ադմինիստրատորը:

Կատարվածի մասին զեկուցեցին գրեթե ամենավերևներին: Կտրուկ ու խիստ հրամանը շարժման մեջ դրեց միլիցիայի ողջ կազմը: Պարզվեց, որ գողացված մեքենան տիրոջը վաճառել ցանկացող գողը հայտնի էր Մոսկվայի քրեական հետախույզներին. Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովն էր` Յապոնչիկը:

1976 թվականն էր: Որոշեցին հանցագործին կալանքի վերցնել սովորական «ձեռագրով»` հանցագործության վայրում, որպեսզի մեղադրական փաստերի պակաս չլիներ: Տուժողը հայտնեց, թե որտեղ ու երբ պետք է կատարվի «գործարքը»: Այնտեղ միլիցիան դարան սարքեց, մերձակա փողոցները փակվեցին, արգելքներ դրվեցին նրբանցքներում: Մեծ ուժ ու միտք ծախսվեց: Բայց ոչինչ էլ չստացվեց: Ամենակարևոր պահին Յապոնչիկը նկատեց կամ զգաց վտանգը: Մեքենայով մոտենալով պայմանավորված վայրին` նա, կանգ առնելու և փողը վերցնելու փոխարեն, հանկարծ շրջադարձ արեց և մեծ արագությամբ սլացավ միլիցիոներների կողքով: Նրան սկսեցին հետապնդել քրեական հետախույզներով լցված մի քանի ավտոմեքենաներ: Հետապնդումը շարունակվեց կրակոցներով, ինչպես հոլիվուդյան մարտաֆիլմերում: Իվանկովը հրաշալի վարորդ էր: Կատաղի արագությամբ անցնում էր խոչընդոտներից, հմտորեն թեքվում շրջադարձերին: Մազ էր մնացել, որ նրա մեքենան անհետանար: Բայց հետապնդողներն սկսեցին կրակել անիվներին ու ծակեցին 3 ավտոդողերը: Յապոնչիկը դուրս թռավ մեքենայից ու սկսեց կրակել: Դա փոքր-ինչ շփոթեցրեց հետապնդողներին: Յապոնչիկն օգտվեց նրանց շփոթմունքից ու թաքնվեց: Լքված մեքենայում մահացու վախեցած մի աղջիկ էր պառկած…

Ինչպես նշում է այս պատմությանը քաջատեղյակ, միլիցիայի պահեստի գնդապետ Ալեքսեյ Տարաբրինը, Յապոնչիկի որոնումները շարունակվեցին ավելի քան մեկուկես տարի: Բայց ոչ մի արդյունք: Եվ հանկարծ Յապոնչիկն ինքնակամ ներկայացավ միլիցիա: Ոչ, նա չէր եկել հանձնվելու, այլ պայքարը շարունակելու: Ինչպես պարզվեց, նա այդ ժամանակն օգտագործել էր իր ալիբին սարքելու համար: Իրավապահներին նյութեր տրամադրեց, ըստ որոնց` հանցագործն ինքը չէ, այլ խարդախ ադմինիստրատորը, որն Իվանկովի ծանոթին «գցել» էր մեքենայի վաճառքի ժամանակ:

Այս վարկածը հաստատեցին միանգամից մի քանիսը, այդ թվում` Յապոնչիկի սիրուհին` «ցեխավիկ» Կալյա Նիկոֆորովան: Նա այդ ժամանակ իր պատիժն էր կրում գաղութում առևտրական ու վալյուտային խարդախությունների համար: Բայց նույնիսկ կալանավայրից նա ցուցմունք ուղարկեց և ապահովեց Յապոնչիկի ալիբին: Դա պարզապես անսպասելի էր քննիչների համար: Յապոնչիկն ու Կալյան հանդիպել, առավել ևս պայմանավորվել չէին կարող: Բացի դրանից, դատավճիռն արձակելուց առաջ դատարանը պարտավոր էր հաշվի առնել Իվանկովի բողոքներն առողջության իմաստով: Նրան ուղարկեցին դատաբժշկական փորձաքննության: Հեղինակավոր հանձնաժողովը որոշեց, որ Իվանկովը հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Ձեռուոտ էր ընկել նաև փաստաբանը, որը մեծ հաջողությամբ կազմակերպեց պաշտպանությունը: Նա կարողացավ մեղադրանքից հանել 146-րդ հոդվածը (ավազակություն): Այս դատաքննության ժամանակ Իվանկովի փաստաբանը Հենրիխ Պադվան էր: Մի քանի ամիս տևած դատավարությունից հետո նա մամուլում գրեց. «Սլավա Յապոնչիկն անընկճելի կամքի տեր մարդ է: Պարզապես հնարավոր չէ նրան կոտրել: Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հարցրի. «Դուք կխոստովանե՞ք»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ինձ ի՞նչ պատասխանեց. «Ո՛չ, եթե անգամ ինձ գլխիվայր կախեն կեռից»: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չէին»:

#6 Բանտից` Ամերիկա

Բանտը Յապոնչիկի «ծառայողական» ցուցակում ավելացրեց ևս երկու դատվածություն: Անազատության մեջ նա «հարաբերություններ էր ճշտել» բանտի ղեկավարության ներկայացուցչի ու մի բանտարկյալի հետ, որը փորձել էր նրան վիրավորել:

1990-ի սկզբին նրա կինը` Լիդիա Այվազովնան, ամուսնուն ներելու խնդրանքով դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ Սվյատոսլավ Ֆյոդորովին: Այս հայտնի դեմքը երբեք չի ժխտել իր դերն Իվանկովի ճակատագրում: Ներելն, իհարկե, չներեցին, բայց ազատեցին ժամկետից շուտ:

1992-ին Վյաչեսլավ Կիրիլովիչն ԱՄՆ մեկնեց իր արտասահմանյան անձնագրով: Նա Ամերիկա մտավ որպես «12 Ա» ստուդիայի կինոֆիլմի տնօրեն (ստուդիայի ղեկավարը Ռոլան Բիկովն էր, իսկ կինոֆիլմի տնօրենը պատասխանատու էր միայն ֆիլմ նկարահանելու համար): Քրեական հետախույզները ստուդիայում հետո կհայտնաբերեն Իվանկովին տրված 300 դոլարի օրապահիկի փաստաթուղթը:

Իմանալով, որ Իվանկովը մեկնել է, ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը որոշեց պարզել, թե ինչպես կարելի է կալանավայրից ազատ արձակվելու մասին տեղեկանքի հիման վրա արտասահմանյան անձնագիր ստանալ: Պարզվեց, որ Իվանկովը մշտական գրանցում ունի Ռոստովի մարզի Վեսելովսկու շրջանում: Իսկ հաշվառման չի կանգնել, ինչպես պետք է լիներ բոլոր կրկնահանցագործների գրանցման կարգով: Միլիցիան պարտավոր էր քրեական գործ հարուցել, եթե վերահսկողության տակ գտնվողը չէր ներկայանում: Բայց միլիցիայի տեղական բաժանմունքը դա չէր արել, որովհետև իրենց մոտ ևս մեկ «չբացված գործ» կավելանար: Այսպիսի որոշման հետ համակերպվեց նախ քաղաքային, ապա նաև գլխավոր դատախազությունը: ՌԴ ՆԳՆ-ն Իվանկովի մասին բոլոր նյութերն ու տվյալները փոխանցեց ՀՖԲ: Այդ ժամանակ Յապոնչիկն արդեն հայտնի էր ԱՄՆ-ում: Եվ ոչ միայն ռուսական մամուլի հաղորդագրություններով: Ամերիկյան հանրահայտ գրող Ռոբերտ Մուրը նրան իր նոր վեպի գլխավոր հերոսն էր դարձրել:

2

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան