Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Արամե. «Արտյոմի հետ աշխատանքային պայմանավորվածություն ունեինք, որի ժամկետը վերջացել է»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգիչ Արամեն այս փուլում մի քանի հետաքրիր նորություններ ունի: BlogNews.am-ի հետ զրույցում` նա պատմել է առաջիկա շրջագայության, կայանալիք մենահամերգի, և Արտյոմ Հակոբյանի հետ այլևս չհամագործակցելու մասին:

Երգչի շրջագայությունները սկսվում են մարտի 31-ից, ունենալու է մոտավորապես տասնհինգ համերգ. «Մեկնում եմ Սիլվա Հակոբյանի հետ, ինչի համար միայն ուրախ եմ. նա լավ ճանապարհի ընկեր է և լավ երգչուհի: Կարծում եմ` մեր հայերը գոհ կլինեն, պետք է որ լավ համերգ ունենանք: Ամեն տարի մոտ երեսուն-երեսունհինգ համերգներ են լինում, պարզապես շատ չենք խոսում դրանց մասին: Կան քաղաքներ, որտեղ մենք առաջին անգամ ենք լինելու և նրանց համար ցանկացած երգացանկ նոր է: Բնականաբար կհնչեն իմ ինչպես նոր երգերն, այնպես էլ հին»:

Այս տարի լրանում է Արամեի ստեղծագործական գործունեության տաս տարին, երգիչն այն ամփոփելու է մենահամերգով, որը կկայանա աշնանը. «Եթե ես հաշվեմ ընդհանրապես իմ երաժշտական ճանապարհը, դա ավելին է, քան տաս տարին: Ես սկսել եմ 1993 թվականից, այդ ժամանակ Ռուսաստանում ես նվագում էի հարվածային գործիքներին և երգում էի միարժամանակ, ինչն իրոք բարդ էր: Հետո արդեն «Արևիկ» խմբում էի, մոտ ութ տարի: Այսինքն ես դեռ փոքրուց երգարվեստում եմ: Բայց ես հաշվում եմ տարիները, որպես անհատ արտիստ, այսինքն որպես Արամե: Արամեն իրականում տաս տարի է բեմում, իսկ Արամ Եղիազարյան տասնմեկ տարեկանից երգում է»,-պատմում է Արամեն և հավելում, որ մենահամերգը չի արվում մարդկանց զարմացնելու համար. «Իրականում արտիստի համար լավ մենահամերգը, դա լավ հնչողությունն է, լավ ձայնը: Մենք ամբողջ համերգը կկառուցենք ամենասկզբից մինչև այսօր կատարած իմ աշխատանքի հիման վրա: Միգուցե երեկոյին կլինեն իմ ընկերները, բայց դա դեռ որոշում ենք: Վստահ եմ, որ կունենանք լավ երեկո»:

Շատերն են հիշում երգչի նախորդ մենահամերգը, որը 1 ժամ 40 րոպե ուշացումով էր սկսել, որի արդյունքում շատերը լքել էին դահլիճը: Երգիչը հավատացրեց, որ այս անգամ նման թյուրիմածություն վստահաբար չի լինի. «Դա իր բազմաթիվ պատճառներն ուներ, որ համերգն այդպես ստացվեց: Այսինքն անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ բռնելը իմ ամենամեծ սխալն էր: Յուրաքանչյուր արտիստի հետ գոնե մեկ անգամ նման բան պատահում է, բայց հավատացեք այս անգամ ամեն բանին ես եմ հետևելու և վստահ եմ, որ նման բան միանշանակ չի լինի»:

Այն հարցին, արդյո՞ք արտիստը կարողանում է հետ բերել իր ներդրած գումարներն` Արամեն այսպես պատասխանեց. «Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն արտիստները ովքեր ունեցել են իրենց համերգին լավ շոու ծրագիր, ձայնային լավ տեխնիկա և այսպես ասած մի քիչ ավելորդություններ են իրենց թույլ տվել, դա միանշանակ, որպես բիզնես չի կարող դիտվել: Հավատացեք` ծախսերը էլ ավելի շատ են լինում, քան տոմսերից վերադարձված գումարները: Դա ավելի շատ տոն է արտիստի համար, իրադարձություն, մանավանդ որ լինում է քո սիրած և քո ուզած դահլիճում: Վազել գումարի հետևից այս պարագայում, դա նշանակում է անել ամենամեծ սխալը իմ կարծիքով: Ավելի շատ պետք է ամեն բան ներդնես, որ լավ համերգ ունենաս և քո երկրպագուները ստանան այն, ինչի համար եկել են»:

Երգիչը նաև նշեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ է ներկայացնելու, որտեղ ամփոփված կլինեն նրա համերգային շրջագայությունների կադրերը. «Ես շատ եմ ունենում համերգներ դրսում. Հայաստանում կարծես` պասիվացել է համերգային վիճակը: Այս տեսահոլովակը ինֆորմացիայի պես կարծես լինի, թե ես վերջին երկու տարում, ինչ համերգներ եմ ունեցել: Տեսահոլովակի ամբողջ աշխատանքով Սյոման է զբաղվում, տեսնենք` ինչ կստացվի»: 

Երգը կոչվում է «Աղջիկ-տղա», որի հեղինակը Արամեն է. «Ես վերջերս բողոքում էի, որ ոչ մի երգ չեմ կարողանում գրել: Չեմ հիշում` ինչն ինձ ոգեշնչեց, բայց եկան այս տողերը. աղջիկ-տղա կապ չունի, ամեն մեկը իր բախտն ունի: Գիտեք ես հաճախ չեմ գրում, ավելի շատ քթիս տակ մռթմռթում եմ ինչ-որ տողեր: Հեռախոսիս մեջ կան երգեր, որոնց դեռ ձեռք չեմ տալիս, բայց ինչպես ասում են դրանց հերթն էլ կգա»: 

Մինչև վերջերս Արամեն համագործակցում էր Արտյոմ Հակոբյանի հետ, բայց պարզվում է նրանք այլևս միասին չեն աշխատում. «Մենք պարզապես աշխատանքային պայմանավորվածություն ունեինք, այդ պայմանավորվածության ժամկետը վերջացել է: Մենք որոշեցինք, որ ես պետք է առանձին շարժվեմ իմ ճանապարհով, չնայած ես այն ժամանակ էլ ազատ էի, քանի որ Արտյոմի հետ ոչ մի պրոդյուսերական պայմանավորվածություն չկար: Ոչ մի տեսակի պրոդյուսերների, մենեջերների հետ ինձ այս պահին պետք չէ կապել: Ես բաց եմ բոլոր տեսակի գործնական համագործակցությունների համար, կան մարդիկ ովքեր գործնական մեզ հետ համագործակցում են, իսկ ինչ վերաբերվում է ինձ հետ կապնվելու, դա այսօրվա համար այդքան բարդ բան չէ, քանի որ կան սոցիալական կայքեր: Փառք Աստծո իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ շատ բաներից ազատում են, այսինքն այն բաները որոնք ինքս պետք է անեմ, ես չեմ անում: Դրա համար հատուկ համագործակցության մասին ես չեմ մտածում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»