Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Իշխանությունը և հարթակային ընդդիմությունը անհրաժեշտ պետական մտածողությամբ օժտված չեն. Սուրեն Սուրենյանց

Հարցազրույց

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ինքնատիպ քննադատությունները և հայտարարությունները ինչ-որ տեղ այլ տպավորություն են առաջացնում: Հիշենք պատերազմից առաջ նրա գնահատականը Հայաստանի վիճակի մասին և խորհուրդը՝ Ադրբեջանին: Երեկ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ մտահոգության մասին էր գրել, հստակ նշելով Հայաստանի սահմանների բոլոր այն կոորդինատները, որտեղ մեր ուժերն են տեղակայված: Արդյո՞ք նման մոտեցումը տեղավորվում է քաղաքական պայքարի շրջանակներում, և արդյո՞ք այդ պայքարում այնուամենայնիվ չկան կարմիր գծեր, որոնք կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը և որոնք պարզապես չի կարելի անցնել: Այս և այլ հարցերի մասին է Orer.am-ի զրույցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:

- Պարոն Սուրենյանց, ներհայաստանյան քաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է, որ ոչ թե կուսակցություններն են միմյանց դեմ պայքարում, այլ անձինք՝ պետականության դեմ: Քիչ չեն դեպքերը, երբ հրապարակվում են մեր սպառազինությանը, զինատեսակներին, սահմանապահ դիրքերին վերաբերող կորդինատներ և տեղեկություններ, որոնք կարող են սասանել պետության հիմքերը: Ձեր կարծիքով քաղաքականության մեջ չկա՞ն կարմիր գծեր, որոնք, այնուամենայնիվ չի կարելի անցնել:

- Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական համակարգերն անպայման ունեն կարմիր գծեր, որոնք հիմնականում վերաբերում են երկրի անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներին: Այսինքն՝ այս խնդիրների հանդեպ, սովորաբար, քաղաքական կուսակցություններն ունենում են կոնսեսուսային մոտեցումներ: Օրինակ՝ արտաքին ագրեսիայի դեպքում լինում է քաղաքական դաշտի կոնսոլիդացիա, և դադարում է ներքաղաքական պայքարը, կամ, երբ արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշում պետք է ձևավորվի պետության անունից, այդ դեպքում ևս քաղաքական կուսակցությունները, հիմնական քաղաքական դերակատարները փորձում են կոնսեսուսի գալ: Այլ կերպ ասած՝ կարմիր գծերը պարտադիր են և երբ քաղաքական համակարգերում կարմիր գծեր չեն լինում, այն փոխակերպվում է կոմպրոմատների պատերազմի կամ քաղաքակիրթ պայքարի նշաձողից ներքև իրականացվող գզվրտոցի:

- Այս տեսանկյունից, ըստ Ձեզ, Հայաստանում ի՞նչ իրավիճակ է:

- Դասական իմաստով՝ ներկայում Հայաստանում քաղաքական պայքար գոյություն չունի: Մենք տեսնում ենք կոմպրոմատների պատերազմ, տարբեր օրակարգեր, որոնք չունեն հայկական ծնունդ, սպասարկում են տարբեր շահեր՝ ռուսական, արևմտյան գրանտային ծրագրերով թելադրվող օրակարգեր: Այդ իմաստով, Հայաստանում բավականին տխուր իրավիճակ է, որովհետև չենք կարող մատնանշել ծրագրային, պատերազմի պատճառների, հետևանքների վերաբերյալ խորքային բանավեճեր: Փոխարենը բոլորը զբաղված են փոխադարձ մեղադրանքներ, վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով, և այս ամեն ինչի մեջ կորում է ռացիոնալ քաղաքական միտքը, դիսկուրսը, բանավեճը: Սա քաղաքական դաշտը երկփեղկելու և ամեն ինչը սևի, սպիտակի բաժանելու արատավոր քաղաքականության պտուղն է, որի ժամանակ գաղափարներն ու արժեքները ստորադասվել են ճակատային դիմադրության, ռեսուրսների կամ խրամատային պայքարի, ինչի ականատեսն ենք հիմա: Այսինքն, բոլորի խնդիրն է ոչ թե ազնիվ մրցակցությունը, այլ ներքաղաքական հակառակորդին ոչնչացնելը:

- Իսկ դա վտանգավոր չէ՞ և արդյո՞ք ողջամիտ է, երբ քաղաքական գործիչը մեր երկրի սահմանին հսկողություն իրականացնող անձնակազմի կոորդինատներ կարող է հրապարակել:

- Իհարկե, ողջամիտ չեմ համարում: Եթե քաղաքական գործիչը այդ հարցի մասին ունի մոտեցում կամ տեսակետ, ապա դա կարող է ներկայացնել, առանց կոորդինատների ներկայացման, որպեսզի հակառակորդը չկարողանա իրեն անհրաժեշտ տեղեկություն ունենալ այս կամ այն հայտարարությունից: Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ Հայաստանը որակապես նոր իշխանության և նոր ընդդիմության անհրաժեշտություն ունի, քանի որ գործող իշխանությունը և գործող հարթակային ընդդիմությունը անհրաժեշտ պետական մտածողությամբ օժտված չեն: Ստացվում է, որ երկուսն էլ սպասարկում են ինչ-որ օրակարգեր և շահեր, որոնք ընդհանուր ոչինչ չունեն պետական շահի հետ: Եվ եթե մոնիթորինգի ենթարկենք գործող իշխանության և հարթակային ընդդիմության հակադրության թեմաները, ապա ողբալի իրավիճակ կստացվի, քանի որ ռացիոնալ քաղաքական պայքարի որևէ հետք գտնել հնարավոր չէ:

Արմինե Գրիգորյան

«Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԳնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն