Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում հայազգի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանն անհրաժեշտ բուժզննում անցելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ և տեղեկացել, որ բուժզննումից հետո գործարարն իրեն ավելի լավ է զգում: «Փաստաբանն ինձ ասաց, որ դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին: Նա հավաստիացնում է, որ չկա որևէ էլեմենտ, որևէ հարց, որի պատճառով Հայրապետյանին կպահեն կալանավայրում: Փաստաբանի համոզմամբ, սեպտեմբերի 15-ին Լևոն Հայրապետյանին հենց դատարանից ազատ կարձակեն»,- ասաց Մացակ Փոլադյանը` հավելելով, որ օրեցօր հայ գործարարի հետ կապված գործն ավելի մեծ արձագանք է ստանում և վստահ է, որ արդարությունը հաղթանակելու է: