Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող ֆերմաներից մեկում թռչնագրիպով վարակված 18.000 հավ է սատկել: Ներկա դրությամբ Չինաստանի Հեյլունցզան մարզում H5N6 թռչնագրիպի բռնկում է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Չինաստանի թռչնագրիպի Reference ազգային լաբորատորիան հաստատել է, որ տարածաշրջանում առկա բռնկումը կապված է H5N6 գրիպի հետ: Ներկա պահին վարակված տարածքներն արդեն մեկուսացվել, ստերիլիզացվել են, մոտ 69.000 ընտանի թռչուն է ոչնչացվել:
Հայտնի է, որ թռչնագրիպով մեծամասամբ վարակվում են թռչունները, ավելի քիչ դեպքերում՝ խոզերը: Մարդկանց համար այն կարող է մահացու վտանգավոր լինել: Մայիսին հիվանդանոցում մահացել է նոր H5N6 գրիպի առաջին վարակակիրը Սիչուան նահանգից: