Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էլեկտրոնային ձեռնաշղթաներ, տնային կալանք. ակնկալվում է հաջորդ տարեվերջին պրոբացիոն ծառայություն ունենալ

Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման հայեցակարգը պատրաստ է և առաջիկայում կքննարկվի հանրային խորհրդի նիստում: Համապատասխան նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի բոլոր անդամներին, ստացվել են կարծիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախարարությունը նախատեսում է արդեն սեպտեմբերի վերջին պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը: Փոխնախարարն ընդգծեց, որ վերջին տասնամյակում պրոբացիոն ծառայությունների զարգացման հետ կապված եվրոպական երկրներում գործընթացներ են տեղի ունենում և ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների ծրագրով 2016թ. նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում ստեղծել անկախ պրոբացիոն ծառայություն, որի հիմնական գործառույթը լինելու է արդարադատության ոլորտում ձևավորված նոր տենդենցների հիման վրա նպաստել արդարադատության իրականացմանը, կրկնահանցագործության կանխարգելմանը, նաև հասարակության անվտանգության ապահովմանը: «Կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց շատ են կիրառվում ազատազրկման հետ կապված պատժատեսակները, ինչը չի նպաստում պատժի հիմնական նպատակի իրականացմանը, ինչը դատապարտյալների ուղղումն է, նրանց վերասոցիալականացումը»,- ասաց նա:

Քրմոյանը նկատում է, որ նոր պրոբացիոն ծառայության ներդրմամբ շեշտը դրվում է մարդու իրավունքների ապահովման, դատապարտյալների իրավունքների պաշտպանության համար համապատասխան մեխանիզմների ներդրման վրա: «Ակնկալվում է, որ մեխանիզմներ կգործարկվեն կրկնահանցագործությունը կանխելու համար: Այսինքն, հանցագործություն կատարած անձն այլընտրանքային պատժի կրման ամբողջ ընթացքում նախապատրաստվելու է որպես հասարակության լիարժեք անդամ վերադառնալուն: Սա և՛ իրավական և՛ հոգեբանական, և՛ սոցիալական աշխատանք է պահանջում, լայն միջոցառումների ծրագիր է նախատեսվում, որով կհարգվեն մարդու իրավունքները, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հանցագործություն կատարած անձինք ուղղվեն, վերադառնան որպես հասարակության լիարժեք անդամ: Այդպիսով, մենք կկարողանանք հասնել նրան, որ հանցագործություն կատարած և պատիժը կրած անձը կրկին հանցագործություն չկատարի»,- ասաց նա:

Անդրադառնալով այլընտրանքային պատժամիջոցներին, որոնք ներդրվելու են պրոբացիոն ծառայության հայեցակարգի հաստատման դեպքում՝ Քրմոյանը նշեց, որ ներկայումս արդեն աշխատանքային խմբի կողմից մշակվել է քրեական դատավարության նոր օրենսգիրքը և արդեն նախարարությունն այն կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը: «Ասեմ, որ հիմնականում խափանման միջոցները և պատժատեսակների շրջանակներում նախատեսվել են այլընտրանքային պատժատեսակներ: Մասնավորապես, որպես խափանման միջոց ներդրվում են վարչական վերահսկողության մեխանիզմներ, տնային կալանքն է ներդրվում: Ն ախատեսվում է նաև էլեկտրոնային ձեռնաշղթաների միջոցով մարդու տեղաշարժը վերահսկելու մեխանիզմի ներդրում»,- ասաց նա:

Ներկայումս պատժատեսակների շուրջ 90 տոկոսն իրականացվում է ազատազրկման տարբեր ձևերով՝ կալանք, որոշակի ժամկետով ազատազրկում, ցմահ ազատազրկում և այլն: Պրոբացիոն ծառայության ներդրմամբ նախատեսվում է ավելացնել այլընտրանքային պատժատեսակները և շատ դեպքերում խուսափել ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելուց, կիրառել այլընտրանքային պատժատեսակներ: «Վերլուծությունները վկայում են այն մասին, որ ներկայումս ազատազրկման եղանակով պատիժ կրող անձանց, ինչպես նաև կալանքի տակ գտնվող անձանց 25-30 տոկոսը հնարավորություն ունի խափանման միջոցը և պատիժը կրել ոչ ազատազրկման վայրերում: Նաև սա կարևոր է թե՛ մարդու իրավունքները հարգելու և նրան ազատության իրավունքից չզրկելու տեսանկյունից, թե՛ պետության տեսանկյունից: Գաղտնիք չէ, և մենք բազմիցս խոսել ենք, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիր ունենք: Ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց թիվը շուրջ 4000 է, և նրանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար պետությունը մեծ ծախսեր է կատարում, ուստի պրոբացիոն ծառայությունը դրական կանդրադառնա մեր երկրի պետական բյուջեի վրա: Եթե մենք բեռնաթափենք այդ բանտերը, ենթադրվում է, որ մենք կկարողանանք ավելի լավ պայմաններ ապահովել այդտեղ գտնվող անձանց համար»,- ասաց Քրմոյանը՝ ընդգծելով, որ արդեն աշնանը շահագործման կհանձնվի նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, սակայն գերբեռնվածությունը թուլանալու է ոչ թե նոր հիմնարկի կառուցման, այլ պրոբացիոն ծառայության ներդրման եղանակով:

Քրմոյանը նշեց, որ պրոբացիոն ծառայությունը ծանր հանցագործություն իրականացրած անձանց վրա չի տարածվելու: Ներկայումս քրեակատարողական հիմնարկենրում գտնվողներից շուրջ 1300 հոգի կարող են օգտվել պրոբացիոն ծառայության ընձեռած հնարավորություններից և իրենց պատիժն այլ եղանակով կրել՝ ոչ ազատազրկման ձևով: «Խոսքը միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարած անձանց մասին է: Նրանք հնարավորություն կունենան դառնալ պրոբացիոն ծառայության շահառուներ»,- ասաց նա:

Նախարարությունը հույս ունի, որ արդեն աշնանը պրոբացիոն ծառայության հայեցակարգը կհաստատվի կառավարության կողմից, որից հետո համապատասխան փաթեթը կուղարկվի Ազգային ժողով, որտեղ հաստատվելուց հետո արդեն նախարարությունը միջազգային գործընկերների հետ կստեղծի պիլոտային տեղամասեր, որտեղ սկզբնական շրջանում փորձարկվելու է ծառայությունը, որպեսզի ամեն ինչ սահուն ընթանա: «Գնելու ենք համապատասխան էլեկտրոնային հսկողության շղթաները, համապատասխան վերապատրաստումներ ենք անցկացնելու, կրթական ծրագրեր ենք իրականացնելու, որպեսզի նոր ծառայության ներդրումն արդյունավետ լինի: Մենք նախատեսում ենք արդեն մյուս տարվա առաջին կիսամյակում ունենալ պիլոտային տեղամասեր, այնուհետև դրանց փորձը տարածել նաև ամբողջ հանրապետությունում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարվա վերջին Հայաստանում կլինի կայացած պրոբացիոն ծառայություն, ինչը կախված կլինի նաև պիլոտային ծրագրերի իրականացման ընթացքից և բյուջետային հատկացումներից:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference