BBC-ն գրում է, որ այսօր Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի հետ քննարկելու է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների սահմանման փաթեթը: Ռուսաստանի նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հանգստյան օրերը: Միաժամանակ նշվել է, որ ներկայացված փաստաթղթերի հավասարակշռվածությունը դեռ կճշտվի: Մինչ այդ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդի հաստատմանն էր ներկայացրել ռուսական տնտեսության նկատմամբ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված սահմանվելիք լրացուցիչ պատժամիջոցների ցանկը: