Վրաստանից Ուկրաինա առաջին հումանիտար բեռը կուղարկվի սեպտեմբերի 10-ին: Այդ մասին վրացի լրագրողներին սեպտեմբերի 4-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Հումանիտար բեռն արդեն պատրաստ է առաքման: Մենք նաև համապատասխան գումար ենք հատկացրել: Նախարարության աշխատակիցները պայմանավորվել են տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և առաջին չվերթը կիրականացվի հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը»,-նշել է Սերգեենկոն: