Աշխարհում 120 մլն աղջիկ, այսինքն՝ գրեթե ավելին, քան յուրաքանչյուր տասներորդը, մինչև քսան տարեկանը բռնաբարվում կամ սեռական բռնության է ենթարկվում, ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին ասվում է աշխարհում բռնության մասին ՄԱԿ-ի զեկույցում:
Զեկույցն ահազանգում է նաև, որ 2012-ի դրությամբ 95,000 հազար երեխա ու դեռահաս է սպանվել, նրանց մեծ մասը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում:
Երեխաներն առհասարակ լուրջ բռնության են ենթարկվում. երկուսից 14 տարեկան մարդկանցից 10–ց 6–ը ֆիզիկական պատժի է ենթարկվում:
Զեկույցը հիմնված է 190 երկրների տվյալների վրա: