ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում երեկ տեղի ունեցած հանդիպմանը:
«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյուպորտում կայացել էՀայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: