Անհայտ մերկ կինը ձի հեծնած անցել է Մոսկվայի մի քանի կենտրոնական փողոցներով, հայտնում է Life News-ը:
Ականատեսները հասցրել են ֆիքսել, և հնարավոր է, որ կինը մասնակցել է նկարահանումների:
Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին ևս ականատեսների շարքում է եղել և լուսանկար է հրապարակել սոցցանցերում:
Նշվում է, որ ֆիլմ է նկարահանվել: Իսկ հեծյալը որոշել է այնպես ընթանալ, որպեսզի չխանգարի երթևեկությանը:
2014-ի հունիսին Վիեննայում երթևեկությունը կաթվածահար էր եղել, երբ ճանապարհամերձ շենքերից մեկի լուսամուտի մոտ որոշել էր արևայրուք ընդունել մի մերկ կին: