Վրաստանի գլխավոր գինեգործական շրջանում՝ Կախեթիում, ուժեղ քամու և անձրևի հետևանքով ավելի քան 100 տոննա խաղողի բերք է ոչնչացվել, հայտնում է Лента-ն՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հղումով։
Առավել շատ տուժել է Դեդոպլիսցկարո քաղաքը, ինչպես նաև Սանիոնե, Նապարեուլի և Շիլդա գյուղերը։
Թբիլիսիում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Լիլո թաղամասի Գլոնտի փողոցի բնակելի շենքերի առաջին հարկերն ու նկուղները։ Տեղի իշխանություններն արդեն խոստացել են օգնել բոլոր տուժածներին։