ՆԱՏՕ-ի առաջնորդներն ուրբաթ համաձայնել են, որ մեծածավալ կիբերհարձակումն անդամ պետության վրա կարող է համարվել հարձակում ողջ դաշինքի վրա՝ դառնալով ռազմական պատասխանի պոտենցիալ պատճառ, գրում է Business Insider-ը:
Որոշումը նշանակում է կազմակերպության պատասխանատվության շրջանակի ընդլայնում, որն արձագանքում է նոր սպառնալիքներին, որոնք կարող են վնաս հասցնել կենսական ենթակառուցվածքներին, ֆինանսական համակարգերին և կառավարություններին:
2007 թվականին մի շարք կիբերհարձակումներ կաթվածահար էին արել ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիան, որն ակնհայտորեն խորհրդային շրջանի պատերազմի հուշարձանի շուրջ առաջացած շարժման հետ կապված վեճի պատասխան էր: Արևմտյան մասնագետների մեծ մասը կասկած էին հայտնել, որ հարձակման համար պատասխանատու է Կրեմլը, սակայն Ռուսաստանը հերքել է դա, գրում է Business Insider-ը: