«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի իրավաբան օգնականներից մեկն ասել է, որ յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգևավճար մի միջնորդության համար, ինչը Հայրապետյանն ստացել է՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդուն պատկանող «Բաշնեֆտի» նավթային արժետոմսերի վաճառքը «ԱՖԿ Սիստեմա» ընկերությանը: Իսկ պարգևավճար համարվող գումարը, ըստ ռուս իրավաբանների, կարող է հասնել մինչև 50 մլն դոլարի:
Հայրապետյանի փաստաբանները պնդում են՝ վերջինս այս գործարքի հետ ընդհանրապես կապ չունի: Ի դեպ, այդ մասին Լևոն Հայրապետյանը հայտարարել է հուլիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվում էր նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Հայ գործարարն իր դեմ կատարվածը բացահայտորեն անվանել է՝ «սա իմ դեմ պատվիրված գործ է»:
«Լևոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է, որի կողմերից մեկը պետության հետ փոխկապակցված անձ է»,- հայտարարում են Հայրապետյանի մտերիմները՝ ընդգծելով, որ այդ անձինք իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները, նույնիսկ Մոսկվայի քննչական մեկուսարան տեղափոխեցին ցմահ բանտարկության դատապարտված Իզմեստևին՝ նրանից ցուցմունք կորզելու համար։ Մի մարդ, որը «կինգիսեպյան» կոչվող հանցավոր խմբի անդամներից է ու պատվիրված սպանությունների մասնակից, ինչը ոչ մի առնչություն չունի Հայրապետյանի հետ»:
Շարունակությունը՝ «Հայոց Աշխարհ»-ի այսօրվա համարում: