Ուկրաինական Զապորոժյեի շրջանի անտառում ավելի քան մեկ տոննա անդամահատված վերջույթներ են հայտնաբերել: Պարզվել է՝ բիոլոգիական թափոնների ոչնչացումն իրականացնող ընկերությունը դրանք պարզապես աղբանոցներն ու անտառային տարածքներն է նետել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Զապորոժյեի շրջանում Ուկրաինայի ՆԳՆ կենտրոնական քննչական բաժնի մամլո ծառայության հաղորդագրությանը:
Ինչպես պարզվել է՝ գտածոն ուղղակիորեն կապված է մի հանցավոր խմբավորման գործունեության հետ, որը երկար տարիների ընթացքում յուրացրել է այսպես կոչված՝ «կլինիկական թափոնների» համար հատկացված քաղաքային միջոցները:
Ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի կատարել կլինիկական թափոնների ոչնչացման պայմանագրերը և յուրացրել է այդ նպատակով տրամադրված ավելի քան170 հազար գրիվնան: