Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Առավել նշանակալին ձեռք բերված գիտելիքներն են». Արուսյակ Հարությունյան

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) ս.թ. աշնանային կիսամյակին մեկնարկում է դասընթացներ` հասարակագիտական և հումանիտար մասնագիտություններով՝ հեռավար կրթության ձևաչափով: Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի ղեկավար, «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը Orer.am-ի հետ զրույցում կիսվեց ծրագրի ընթացքի, շարունակականության ն ակնկալվող արդյունքներ մասին: Գո՞հ եք ծրագրի մեկնարկից և ինչպիսի արդյունքներ եք արձանագրել այս պահին: Մի քանի ամիս է, որ ծրագիրը մեկնարկել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և բավականաչափ հաջող է մեկնարկել: Այս պահի դրությամբ ունենք լուրջ նվաճումներ, որոնցից մեկը վեբ կոնֆերանսների դահլիճի ստեղծումն է, որն այս պահին գրեթե լիովին վերազինված է և շուտով կսկսի գործել: Ծրագրի շրջանակներում ստացվել են համակարգչային և այլ սարքավորումների խմբաքանակները, որը հնարավորություն է ընձեռել իրականացնել առցանց գիտաժողովի դահլիճի ստեղծման աշխատանքները: Առցանց գիտաժողովների դահլիճում տեղադրվել են տեխնիկական համապատասխան սարքավորումները հեռավար գիտաժողովներ, սեմինարներ և դասախոսություններ կազմակերպելու համար: Դահլիճը ապահովվել է անլար և արագագործ wi-fi ծածկույթով: Moodle համակարգի ներդրման և գործարկման համար ձեռք բերված սերվերը անցել է ծրագրային վերազինում: Հոկտեմբերից նախատեսված է նաև դասընթացների մեկնարկը, որը առաջին փուլում ծրագրի շրջանակներում անվճար է: Ե՞րբ եք նախատեսում ավարտել ծրագիրը: Ծրագիրը պետք է ավարտվի նոյեմբերին, սակայն հաշվի առնելով արդյունավետությունը՝ նախատեսում ենք երկարաձգել ժամկետները և առավել շատ դասընթացներ տեղադրել հեռավար հարթակում, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Ե՞րբ եք նախատեսում ավարտել ծրագիրը: Ծրագիրը պետք է ավարտվի նոյեմբերին, սակայն հաշվի առնելով արդյունավետությունը՝ նախատեսում ենք երկարաձգել ժամկետները և առավել շատ դասընթացներ տեղադրել հեռավար հարթակում, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Ովքե՞ր կարող են ընդգրկվել ծրագրում և ինչպիսի նախապայմաններով: Այս պահին միակ նախապայմանը, որ մենք սահմանել ենք հեռավար դասընթացներին մասնակցելու համար՝ բարձրագույն կրթության առկայությունն է՝ բակալավրի աստիճանը: Դասընթացը ավարտելուց հետո ստանում են լրացուցիչ կրթության մասին հավաստագիր, որովհետև այս դասընթացները չեն փոխարինում բարձրագույն կրթությանը, այլ փորձում են լրացնել գիտելիքների այն բացը, որը եղել է ուսումնառության ընթացքում, ինչպես նաև աշխատաշուկայում նոր գիտելիքների ի հայտ գալու դեպքում կարող եք օգտվել հեռավար դասընթացից և լրացնել գիտելիքների պակասը: Այս դասընթացներով հիմնականում հետաքրքրված են աշխատաշուկայում ընդգրկված մարդիկ, չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը ի սկզբանե նախատեսված է եղել հասարակության գործազուրկ շերտերի  համար, որպեսզի նրանք ևս կարողանան մրցունակ լինել աշխատաշուկայում, սակայն սոց. հարցման արդյունքում պարզվեց, որ արդեն իսկ աշխատանք ունեցող մարդիկ ավելի շահագրգռված են իրենց գիտելիքների համալրման հարցում: Մասնագիտական և ժամանակային սահմանափակումներ կա՞ն հեռավար դասընթացներին մասնակցելու համար: Կարող են մասնակցել բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ, չնայած դասընթացների առարկայական նկարագրում դասախոսները նշում են ցանկալի անձանց թիրախ խմբերը, բայց դա որևէ սահմանափակում չի հանդիսանում: Հեռավար դասընթացների առանձնահատկությունն այն է, որ ժամային սահմանափակումներ չկան և ասինխրոն են, այսինքն՝ դասախոսը և ուսանողը միմյանց իրական կյանքում չեն հանդիպում, սակայն շփվում են ֆորումների, տեսակոնֆերանսների և այլնի միջոցով: Ծրագրի ավարտից հետո ի՞նչ նախագծեր կան՝ հեռավար կրթության շարունակականությունն ապահովելու համար և արդյո՞ք ծրագրի նկատմամբ հետաքրքրություն տեսնում եք: Հեռավար կրթության առավելություններից մեկն այն է, որ այդ դասընթացը մեկ անգամ ստեղծելով՝ հնարավոր է մշտապես կիրառել ուսումնական գործընթացում՝ իհարկե այն պարբերաբար թարմացնելու պայմանով: Մեր ռազմավարական զարգացման պլանի մեջ է մտնում հեռավար կրթության ընդլայնումը, նախատեսում ենք, որ ծրագրի ավարտից հետո առավել շատ դասախոսներ կընդգրկվեն և կկարողանանք առավել մեծ թվով դասընթացներ առաջարկել: Հետաքրքրությունը շատ մեծ է, որովհետև դա մեծ հնարավորություն է՝ այս պահին ստանալ ՀՀ Գիտությունների ակադեմիայում անվճար կրթություն և կարևոր գիտելիքներ: Հեռավար դասընթացի ավարտից հետո դուք տրամադրում եք վկայագրեր: Ի՞նչ է ավելացնում այդ վկայագրերի առկայությունը անձի աշխատանքային կենսագրության մեջ: Հույս ունենք, որ այդ վկայագրերը գնալով առավել մեծ արժեք կներկայացնեն հայաստանյան աշխատաշուկայում, որովհետև նմանատիպ վկայագրերը արտերկրում մեծ հեղինակություն են վայելում: Իհարկե, առավել նշանակալին այս դեպքում ձեռք բերված գիտելիքներն են, որովհետև առանց դրանց վկայագիրը որևէ նշանակություն չունի: Վկայագիրը պարզապես ցույց է տալիս, որ անձը իր ոլորտում լրացուցիչ գիտելիքներ է ստացել և կարող է կիրառել աշխատանքի մեջ: Քանի մասնակից կարող է ընդգրկվել դասընթացներում և արդյո՞ք կրթությունն անվճար է: Դասընթացներին մասնակցելու առումով որևէ քանակական սահմանափակում չկա, որովհետև հեռավար կրթության տեխնիկական հարթակը այնպես է կառուցված, որ մեծ թվով անձիք կարող են կրթություն ստանալ: Մասնակցությունը տվյալ փուլում անվճար է, այնուհետև մենք կորոշենք մեր ռազմավարությունը, որովհետև սա դեռ փորձնական փուլ է: Ե՞րբ են սկսվում դասընթացները և որքան են տևելու: Սկսվելու են ս.թ. աշնանային կիսամյակին, միջինը 5-12 շաբաթ են տևելու, որովհետև տարբեր դասընթացներ տարբեր տևողություն ունեն: Դասընթացների մեկնարկի մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference