Բուդապեշտի ղեկավարությունը մտադիր է քաղաքն ընդգրկել 2024 թվականի ամառային Օլիմպիադան ընդունող թեկնածուների ցանկում:
Ինչպես հայտնում է Inside The Games-ը, վերոնշյալ ծրագրի չիրականացման դեպքում Բուդապեշտը կպայքարի նաեւ Օլիմպիադա-2028-ը հյուրընկալելու համար:
Հարկ է հավելել, որ 2024 թվականի Օլիմպիադան ընդունելու համար նախնական մտադրություններ են հայտնել Լոս-Անջելեսի, Սան-Ֆրանցիսկոյի, Բոսթոնի, Վաշինգտոնի, Բեռլինի, Համբուրգի, Հռոմի, Փարիզի եւ Ստամբուլի ղեկավար մարմինները: