Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բարեգործական հանդիպում-համերգ «Ջամբո» համալիրում՝ հաշմանդամություն ունեցող 150 երեխայի ընտանիքներին օգնելու նպատակով

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, «Ջամբո» համալիրում տեղի կունենա բարեգործական հանդիպում-համերգ, որը կազմակերպվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ստացված հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» հիմնադրամի 150 շահառու երեխաներին օգնելուն: Հանդիպում-համերգի կազմակերպիչներն են «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը և սիրված երգահան Արմեն Մարտիրոսյանը: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արտյոմ Վարդանյանը նշել է, որ անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունը պարտադիր չէ՝ լինի միայն ֆինանսական: Կարևորն աջակցության գաղափարն է և այդ ընտանիքների կողքին լինելու պատրաստակամությունը:

Կայանալիք բարեգործական հանդիպում-համերգի վերաբերյալ Լուրեր.com զրուցեց ճանաչված երգահան Արմեն Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյա՛ն, կպատմե՞ք «Հայ մայրեր» հասարական կազմակերպության, «Ջամբո» էկզոտիկ կենդանաբանական այգու և ձեր նախաձեռնության մասին:

Բոլորը գիտեն, որ Հայաստանում կան անապահով ընտանիքներ, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Երկու տարի առաջ անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների մայրերը միացել և ստեղծել են հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Հայ մայրեր»: Այն արդեն բավականին հայտնի է, և շատ միջոցառումներ են եղել իրենց հետ կապված:

Ձորաղբյուրում մեկ տարի առաջ ստեղծվել է էկզոտիկ կենդանաբանական այգի՝ «Ջամբո»–ն, որն արդեն բավականին հայտնի է Հայաստանում: Հիմնադիրն իմ մանկության ընկեր Արտյոմ Վարդանյանն է: Արտյոմը ժամանակին հետաքրքրվեց այդ երեխաներով, սկսեց հրավիրել «Ջամբո» համալիր՝ կենդանիների հետ շփվելու. երեխաների համար նաև կազմակերպվում էին զանազան միջոցառումներ:

Ի՞նչ են տալիս երեխաներին նման շփումները:

Այդ՝ երեխաների և կենդանիների շփումը շատ հստակ թերապևտիկ նշանակություն ունեցավ նրանց համար: Սա գիտականորեն վաղուց արդեն ապացուցված փաստ է, թե ինչպես են հիվանդ երեխաները ձիերի հետ շփվելուց դրական լիցքեր ստանում, և դա ուղղակիորեն ազդում է նրանց առողջական վիճակի բարելավման վրա:

Առաջիկայում նախատեսված է հանդիպում-համերգ երեխաների հետ: Կպատմե՞ք՝ ինչպես ծագեց միտքը և ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:

Մեզ մոտ գաղափար ծագեց, ինչու չէ, ավելի լայն արձագանք ստանալու հասարակության մեջ, որովհետև մեր հասարակությունը նման հարցերով զբաղվելու համար պարզապես քնած է: Ես տարբեր երկրներում տեսել եմ և նախանձով էի նայում, թե ինչպես էին հաշմանդամները նույնքան լիարժեք հասարակության անդամ իրենց զգում, ինչպես սովորական մարդիկ. երբեք չեն ընկճվել, ամեն տեղ առավելություն են ունեցել:

Մեզ մոտ, իհարկե, դա ցավոտ թեմա է, և որոշեցինք մի միջոցառում կազմակերպել, որին կհրավիրեմ արվեստի աշխարհի հայտնիներին, Արտյոմն էլ գործարար աշխարհից կհրավիրի գործարարների, բարերարների: Կկազմակերպենք հանդիպում-համերգ երեխաների հետ, այնտեղ փոքր շոու ծրագիր կմշակենք, անպայման ԶԼՄ-ներին կհրավիրենք, և հենց տեղում գործարարները հանգանակություն կանեն ուղղակիորեն հենց երեխաների, այսինքն՝ նրանց մայրերի համար, որովհետև շատերը գործողության կարիք ունեն հենց այս պահին և միջոցների բացակայության պատճառով, բնականաբար, չեն կարողանում իրականացնել հրատապ բուժօգնությունը: Արտյումն արդեն երկու երեխաների գործողության գումարը տվել է: Ես սկսեցի զանգահարել արտիստներին և զարմացա, թե ինչ հեշտ էին համաձայնվում, պարզապես այդ փոքրիկ միջոցառումը դարձավ մի ահռելի բան: Սիրով համաձայնվեց նաև ՀՀ առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարարը, նաև տարբեր պետական ատյանների ենք ուղարկել հրավիրատոմսեր:

Եթե նման միջոցառումները շատ լինեն, արդեն այս խնդիրն առաջ կքաշվի: Հասարակական կազմակերպություններ պետք է ստեղծվեն, հանգանակություններ պետք է կատարվեն, և կունենանք առողջ հասարակություն: 150 երեխա լուռ տառապում է իրենց մայրերի, ընտանիքների հետ:

Ի՞նչ ակնկալիքներ կան միջոցառումից և ի՞նչ կտա այն հայ հասարակությանը։

Ես հավատում եմ, որ մենք՝ հայերս, շատ սրտացավ ենք միմյանց նկատմամբ, երբ տեսնում ենք խնդիրը, և պատրաստ ենք միշտ ձեռք մեկնել մեր դիմացինին: Մեր ազգային այդ ջերմ հատկանիշից ելնելով՝ ես կարծում եմ, որ նախևառաջ մարդիկ կխոսեն այդ իրադարձության մասին, և հետո ավելի հեշտ կլինի կազմակերպել նման երեկոներ, և հանգանակություններ կլինեն:

Մի դեպք առանձնացնեմ: Վերջերս ներկա գտնվեցի մի 50-ամյակի տոնախմբության, որտեղ ինքը՝ հոբելյարը, հայտարարեց, որ իրեն նվերներ չտան, և դրա համար նախատեսված գումարը գցեն համապատասխան արկղիկի մեջ՝ հանգանակություն անելով: Լավ կլինի՝ այսպիսի միջոցառումները շատ լինեն:

Նշենք նաև, որ միջոցառումը տեղի կունեն «Ջամբո» համալիրում՝ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference