Հանրապետության ողջ տարածքում սպառողներին բաց թողնված բնական գազի ծավալը 2013թ-ին կազմել է 1 մլրդ. 889 մլն. 147 հազ. խմ գազ, ինչը 2012-ին համեմատ ավելի է 280 մլն. 991 հազ. խմ-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների՝ բնական գազի կորուստը կազմել է 42 մլն. 286 հազ. խմ, ինչը ևս ավելի է 2012թ.-ի համեմատ՝ 3 մլն. 389 հազ. խմ-ով:
Բնակչությանը տրված բնական գազի 75.9%-ը բաժին է ընկել քաղաքային, 24.1%-ը` գյուղական բնակչությանը: 1997թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունվարի 1-ը գազաֆիկացվել է 650 495 բնակարան և բնակելի տուն: 2013թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 57.6%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը, գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
Տարբեր պատճառներով գազիֆիկացման ցանցից դուրս եկած բնակարանների և բնակելի տների թիվը կազմում է 12:
Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 35 մլրդ. 279 մլն. 500 հազ. դրամ, որից բնակչությունից` 16 մլրդ. 102 մլն. 500 հազ. դրամ: