Վրաստան կատարած իր այցելության մասին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է.«Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ավելի շատ Թբիլիսիին մերձենալու համար»: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Չակ Հեյգելը այսօր Վրաստան կատարած այցի առաջին օրը խոստացել է նպաստել այդ երկրի բանակի հզորացմանը: ԱՄՆ պաշտպանության նախարարն այն դեպքում է այցելել Վրաստան, երբ ԱՄՆ-ն փորձում է Ուկրաինայի ճգնաժամի հանդեպ ՌԴ-ի վարած քաղաքականությունների թոհուբոհին իր ազդեցությունը մեծացնել նախկին ԽՍՀՄ երկրներում : Հեյգելը նշել է.« Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի քայլերը դարձել են երկարատև մարտահրավերներ և ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին»: Հեյգելը Վրաստան է այցելել Ուկրաինայում տիրող ճգնաժամային պայմաններում,երբ այդ երկրում անկայուն հրադադար է հաստատվել: Նա ԱՄՆ-ի պաշտպանության առաջին նախարարն է ,ով 2003 թ.-ից ի վեր այցելում է Վրաստան: Նախատեսված է նաև Հեյգելի այցը Թուրքիա :