Yerevan, 05.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. Էդուարդո Օչոան

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արևելյան Եվրոպա» պարբերականում հրապարկել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր: Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ: Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը: Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին: Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա' մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը: Առաջինը' հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին: Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր: «Ի զարմանս շատերի' Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժեց այս առաջարկները, քանի որ կարծիք հայտնեց, թե այդպիսով ավելի կամրապնդվի ստատուս-քվոն: Ակնհայտ է, որ երկու միջոցներն էլ ձեռնարկելու պարագայում վերջին շրջանում 30 ընտանիքիների, ինչպես նաև ավելի շատերին ավելի վաղ, կզրկեին որդի կորցնելու վշտից, սակայն, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության համար իր զինվորների կյանքն արժեք չունի»,- նշում է Օչոան: Նա ընդգծում է, որ ադրբեջանական կողմի մարտավարությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ վերլուծում ես նրանց ռազմական գործողությունները ոչ միայն օգոստոսին, այլև հուլիսի ընթացքում. փաստերը վկայում են, որ ավելի ու ավելի շատ ադրբեջանցի հրամանատարների է կարգադրվում ներխուժել ԼՂ ու անգամ Հայաստանի տարածք: «Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ միջնորդության ցանկացած ջանք ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ կազմակերպության կողմից դառնում է ծայրահեղ դժվար և չափազանց բարդ է լինում հասնել առաջընթացի»,- գրում է Օչոան: Անդրադառնալով ԵՄ գործողություններին' նա հայտնում է, որ եվրոպական կառույցը ևս որոշակի նախաձեռնություններ է իրականացրել, որոնք կաջակցեին ԼՂ հակամարտությունում խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ-ի ջանքերին: Նախ, ԵՄ-ն ծրագիր իրականացրեց, որը նպաստելու էր ժողովրդավարության ամրապնդմանը Հարավային Կովկասում և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների շրջանակներում: Թեպետ ծրագիրը զգալի առաջընթաց ունեցավ Հայաստանում և Վրաստանում, այդուհանդերձ Ադրբեջանի վիճակն ավելի էր վատացել: Վատ ցուցանիշներ էր գրանցել ինչպես ընտրական գործընթացը, հ ետադիմական ալիքի տարածման արդյունքում ճնշումներ սկսեցին գործադրվել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան ակտիվիստների նկատմամբ: Շատ հասարակական կազմակերպությունների անդամներ սկսեցին ձերբակալվել: «Դժվար է կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծել, երբ Ադրբեջանի քաղաքացիները պետության կողմից դրված արգելքով չեն կարողանում անգամ էլեկտրոնային նամակներ փոխանակել կամ զանգել հայերին... Այս հակամարտության ամենահիմնարար խնդիրներից մեկն այն է, որ հակամարտող կողմերը չունեն արժեքային նույն համակարգը, ինչը կարող էր նպաստել կարգավո րմանը: Այս առումով Ադրբեջանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հարցում և ԵՄ ձեռնարկած միջոցառումները հատկապես ակտուալ են մարդու իրավունքների, ժողովրդավարության կառուցման և իրավունքի գերակայության հարցերում»,- եզրակացրել է Օչոան:
AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan