«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ Բուքինգհեմյան պալատը տարածել է հաղորդագրություն, որտեղ հայտարարել է, որ Ելիզաբեթ թագուհին չի միջամտի Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հարցին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ Ելիզաբեթ թագուհին իր թագավորության շրջանում պահպանել է անկողմնակալությունը, քանզի նա վեր է կանգնած քաղաքականությունից: Բուքինգհեմյան պալատի այս հաղորդագրությունը հրապարակվեց նրանից հետո, երբ Անգլիայի մի խումբ բարձրաստիճան ու հեղինակավոր պաշտոնատարներ Շոտլանդիայի անկախությունը կանխելու խնդրում դիմել էին Ելիզաբեթ թագուհու միջամտությանը: Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում ե Շոտլանդիայի անկախության հանդեպ մեծամասնության պաշտպանության մասին, այնպես որ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության պաշտպանների թիվը առաջին անգամը լինելով գերազացելով հակառակորդներին հասել է 51 տոկոսի: Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին և ժողովրդի դրական ձայների մեծամասնությունը շահելու դեպքում այդ տարածքը 2016 թվականի մարտի 24-ից պաշտոնապես կանջատվի Բրիտանիայից: