Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վերահսկիչ պալատը կաջակցի առողջապահական ոլորտի խնդիրների լուծմանը

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել' դրանք ժամանակին վերացնելու նպատակով։ «Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, այլ ձգտում է նաև աջակցել: Հաշվի առնելով, որ ստուգող աչքը շատ բան է տեսնում, փորձում ենք ընթացքում վեր հանված թերություններն ու բացթողումները շտկել»,- ասաց Վերահսկիչ պալատի նախագահը' նշելով, որ անցած տարի այդ սկզբունքով փորձնական աշխատել են կրթության և գիտության նախարարության մի քանի ծրագրերի ստուգման ընթացքում։ «Արդյունքը մեծ էր: Հենց ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ վերադարձվեցին պետական բյուջե կամ նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվեցին այլ ծրագրերի կատարմանը»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Վերահսկիչ պալատի նախագահը նշեց, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Այնուհետև Իշխան Զաքարյանն անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։ «Մենք խնդիրն ընդհանուր բարձրացնում ենք, բայց երբեմն պարզվում է, որ մի քանի հասցեատեր կա»,- ասաց նա' բերելով տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը: Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։ Այս կապակցությամբ Արմեն Մուրադյանը ևս հավաստեց էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, որն ինքնին ոլորտի զարգացման խիստ անհրաժեշտ գործիք է: Առանց տվյալների այդ բազայի, յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է կասկածի տակ վերցվել: Իշխան Զաքարյանը ներկայացրեց բացահայտված այլ թերություններ ևս: Առանձնակի կարևորեց դեղերի խնդիրը: Նշեց, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել: Դա նշանակում է, որ գնման ցանկացած պայմանագիր պետք է ստուգվի մի քանի դիտակետով' գինը (արյո՞ք այն իրատեսական է և շուկայական արժեքներին մոտ), որակը (արդյո՞ք այն ապահովում է անհրաժեշտ արդյունավետությունը) և հասցեականությունը։ Սա վերաբերում է գնումների ամբողջ համակարգին։ Նշվեց, որ այս առումով դեղերի որակի խնդիրն առկա է: Ոչ առանց հիմքի դժգոհություններ կան կենտրոնացված գնումներով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերի և տեղական արտադրության որոշ դեղերի որակից: «Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում: Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը' հասցեականության ապահովման առումով»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Հիշեցնելով ինսուլինիով ապահովման 2008-2009թթ. ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված լուրջ բացթողումները' Իշխան Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտություն չկար ամեն տարի մրցույթ կազմակերպելու, եթե ակնհայտ էր, որ այդ նույն դեղը մշտապես որոշակի քանակությամբ պետք է: Որպես դրական օրինակ բերվեց ինսուլինի ձեռք բերման նպատակով անմիջապես արտադրողի' դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ 5 տարվա պայմանագրի կնքումը: «Համարձակորեն պետք է առաջ գնանք և երկարաժամկետ նման պայմանագրեր կնքենք: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Գերմանիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մի քանի հեղինակավոր կազմակերպություններից բերվող դեղերն ուղարկենք կրկնակի փորձաքննության»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Առողջապահության նախարարը ևս համագործակցության իր մեծ պատրաստակամությունը հայտնեց։ «Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները: Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը' համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»,- ասաց Արմեն Մուրադյանը։ «Մենք ուզում ենք համակարգային լուրջ բարեփոխումներով արմատախիլ անել այդ խնդիրները: Որոշակի բացեր կան նաև օրենսդրական դաշտում։ Դրանք մենք կառուցողական համագործակցությամբ կարող ենք կարգավորել»,- ասաց Արմեն Մուրադյանը: Որպես օրենսդրական բաց ներկայացվեց դեղի կամ պատվաստանյութի գնման ժամանակ տեխնիկական բնութագրում միայն մեկ չափորոշչի' երկրում նրա գրանցված լինելու առկայությունը: Իսկ որակի, արդյունավետության և հասցեականության ապահովման համար լծակներ չկան: Դրա արդյունքում ամենից ցածր գնով ձեռք բերված հակադիաբետիկ հաբերից հիվանդների մի հատված հրաժարվում է։ «Պետք է օրենսդրական դաշտը թույլ տա, որ տեխնիկական բնութագրերը ոչ թե նեղացնեն դաշտը, այլ գնվող դեղի, սարքավորման որակն ապահովող չափորոշիչներ գործեն: Ձեր կառույցի, փորձագետների ուղղակի աջակցությամբ պետք է փորձենք այնպիսի բնութագրեր ստեղծել, որ ոչ թե դաշտը նեղացնենք, այլ հակառակը՝ որակ' հետևաբար արդյունավետություն և հասցեականություն ապահովենք: Մանավանդ, որ դուք այսօր արդեն արտասահմանյան երկրների մասնագետների ձևավորված կարծիքն ունենք: Ողջունելի է կառուցողական Ձեր մոտեցումը. տարեվերջին սխալներն ու խնդիրներն արձանագրելու փոխարեն ընթացքում դրանք վեր հանել և համատեղ ջանքերով օր առաջ շտկել կամ լուծել: Այս մոտեցումը կնպաստի առողջապահական ոլորտի բոլոր գնումների արդյունավետության բարձրացմանը, հետևաբար և առողջապահական ցուցանիշների բարձրացմանը»,- ասաց Արմեն Մուրադյանը։ Նախարարը նաև տեղակացրեց, որ հակատուբերկուլոզային ծառայությունում բացահայտված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրության են ենթարկվել։ Արդյունքում երկու կառույցները միավորվել են, Վերահսկիչ պալատի կողմից արված դիտողությունների արդյունքում ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություններ են կատարվել, ինչն այսօր արդեն տնտեսումների հնարավորություն է տվել: Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ այժմ իրականացվող երեք ծրագրի ուսումնասիրության ընթացքում առկա բոլոր խնդիրները համատեղ կքննարկվեն և վերլուծությունների արդյունքում լուծումներ կգտնվեն: «Նախարարը ճիշտ նկատեց, որ նաև օրենսդրական դաշտի բացն է խոչընդոտում: Մենք բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ խնդիրներին պարզ ու տեսանելի լուծումներ տալու համար»,- ասաց Իշխան Զաքարյանը' առաջարկելով առկա այլ խնդիրներին ևս անդրադառնալ, մանավանդ, որ սոցիալական ծրագրերը մեկ առ մեկ դեռ պետք է ուսումնասիրվեն: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ կաշխատի, աշխատանքային կարգով դրվագ առ դրվագ քննարկումներ կկազմակերպվեն տարիներ շարունակ կուտակված խնդիրներն օր առաջ լուծելու և իրավիճակը բարելավելու նպատակով։ Իշխան Զաքարյանին շնորհակալություն հայտնելով կատարած այցի համար' Արմեն Մուրադյանը կոչ արեց նախարարության բոլոր կառույցներին ու ստորաբաժանումներին, ջանադրաբար օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Առավել ևս, որ Վերահսկիչ պալատն ամենաբարձր մակարդակով աջակցության իր պատրաստակամությունն է հայտնում։
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference