Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստվում է պաշտոնապես ամուսնանալ իր քաղաքացիական կնոջ՝ Մակա Չիչուայի հետ: Նախագահի շրջապատից ստացված տեղեկության համաձայն՝ ամուսնությունը պետք է տեղի ունենա մոտ օրերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալությունը:
Գեորգի Մարգվելաշվիլին և Մակա Չիչուան երկար տարիներ ապրում են միասին: Ժամանակին նրանց ծանոթացրել են իրենց երեխաները' Մաշոն և Աննան և ամեն ինչ արել, որպեսզի նրանք միասին լինեն: