Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, կաշառակերությա ն 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: