Haber Turk -ը` վկայակոչելով կառավարական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի Հանրապետությունը մտադիր է միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարող պետությունների կոալիցիային:
Համապատասխան որոշումն ընդունվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` երկրի բանակի հետախուզության ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո:
Միաժամանակ նաև հստակեցվում է, որ կոալիցիային Թուրքիայի մասնակցությունը սահմանափակ կլինի` թուրքական դեսպանատան 49 պատանդ աշխատակիցների հետ կապված դրության պատճառով: