Չնայած ժամկետանց դեղերի օգտագործման կապակցությամբ դատապատպանների ներկայացրած բողոքին, ի կատար ածվեց ամերիկացի մի դատապարտյալի մահապատիժը:
Երեկ, Տեխասի նահանգում ի կատար ածվեց 45-ամյա Վիլի Թրոթիի մահապատիժը, որը մահվան էր դատապարտվել սպանության մեղադրանքով:
Վիլի Թրութիի դատապաշտպանները մահապատժի գործադրումից առաջ ֆեդերալ դատարանին բողոք էին ներկայացրել մահապատժի համար ժամկետն անց դեղերի օգտագործման պատճառով:
Բողոքի հայցում ասված էր, որ Թրութիի մահապատժի համար սահմանված դեղերը ժամկետն անց են և դրանց օգտագործումը կարող է դատապարտյալին ցավ պատճառել:
Ավելի վաղ մի այլ դատապարտյալ՝ Քլինթոն Լուքեթը այս տարվա ապրիլի 29-ին Օկլահամա նահանգում չփորձարկված դեղի միջոցով մահապատժի ենթարկվելուց 43 րոպե անց մահացավ սրտի կաթվածի հետևանքով:
Օհայո նահանգում մահապատժի ենթարկված Դենիս ՄաքԳուայերը նույնպես մահապատժի ենթարկվեց աղմկահարույց դեղերի սրսկման միջոցով, որի հետևանքով սաստիկ ցավեր ունեցավ:
Նշելի է, որ ցավալի, դաժան ու անսովոր մահը հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրության 8-րդ լրացուցիչ հոդվածին: