Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնի զուտ շահույթը, ըստ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 40 տոկոսով՝ մինչև 231,6 մլրդ ռուբլի (6,19 մլրդ դոլար), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական գազի հոլդինգի հաշվետությանը:
Միևնույն ժամանակ առաջին եռամսյակում «Գազպրոմ»-ի հասույթն աճել է 7 տոկոսով՝ կազմելով 1,559 տրլն ռուբլի:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, «Գազպրոմի» զուտ շահույթի գծով ֆինանսական արդյունքները ավելի վատ են եղել վերլուծաբանների սպասումներից, ովքեր կանխատեսում էին, որ այն կկազմի առնվազն 251 մլրդ ռուբլի: