Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում Սյունիքի մարզպետի հարցը չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում Սյունիքի մարզպետի հարցը չի քննարկվել: Ընդհանրապես, կադրային հարցեր չեն քննարկվել: Քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղոր դմամբ՝ ասաց նա:
Հարցին, թե ինչու էր ԳՄ նիստի ժամին կուսակցության գրասենյակ եկել Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանը, Շարմազանովը պատասխանեց, որ նույն ժամին կուսակցության խորհուրդը տնտեսական խորհրդակցություն էր անցկացնում, որին մասնակցել է նաև Սուրիկ Խաչատրյանը:
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ ԳՄ նիստում անդրադարձ է եղել նաև ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներին: Նա ընդգծեց, որ արդեն ավարտված քառօրյայի ընթացքում մինչև վերջին պահն էլ ակտիվ քննարկում էին ընթանում, որոնց ամենաակտիվ մասնակիցները հանրապետականներն են եղել: