Վրաստանը պլանավորում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները վերադարձնել բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին երեկ երեկոյան, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում՝ հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
«Մենք չենք պլանավորում ուժով վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները, մենք մտադիր ենք խաղաղ գործընթացով միավորել Վրաստանը»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ Վրաստանի փոխնախագահ՝ Վիտալի Գաբնիան հայտարարել էր ,որ Թբիլիսիի պաշտոնատարները չեն ցանկանում Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնատարների հետ փաստաթուղթ ստորագրել նրանց դեմ ուժային միջոց չկիրառելու կապակցությամյամբ, ինչի պատճառն այն է,որ ապագայում կարող է հանրապետությունների հարցը ռազմական ճանապարհով լուծել:
Մարգվելաշվիլին նշել է,որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունների զարգացումը չպետք է առթի ՌԴ-ի մտահոգությունը:
Վրաստանի նախագահը նաև հույս է հայտնել ,որ ՆԱՏՕ-ի հետ այդ երկրի համագործակցությունների ընդլայնումը որևէ վնաս չի հասցնելու Թբիլիսի-Մոսկվա հարաբերությունենրի դրական գործընթացին: