Անգլիական ԶԼՄ-ները հղում տալով Սքոթլանդ Յարդի հատուկ հետաքննություն իրականացնող փորձագիտական խմբի զեկույցը գրում են, որ Անգլիայի ու Ուելզի բանտերում ինքնասպանությունների թիվը 64 տոկոսով աճել է
Անգլիայի բանտերում բանտային վիճակի հետաքննությունների բաժնի տնօրեն Նայջըլ Նյուքոմանն ասել է, որ անգլիացի բանտապահներ չեն կարողանում բավարարել բանտարկյալների կարիքները և նրանց մոտ առողջության հետ կապված խնդիրները բարդանում են:
2013 և 2014 թվականների զեկույցների համաձայն Անգլիայի ու Ուելզի բանտերում ինքնասպանություն է գործել ավելի քան 90 մարդ:
Անգլիայի կառավարությունը հավակնում է, թե բանտերում ինքնասպանության թվի հավելման պատճառը անձնական խնդիրներն են: