asbarez.com-ը գրում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Oրինագծի հեղինակներից նահանգային խորհրդարանական Ֆրեդ Նեյլը օրինագծում նկարագրել է իրադարձությունների ընթացքը, երբ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս լրջորեն խախտել են հրադադարի համաձայնագիրը՝ ինը հայի մահվան պատճառ դառնալով:
Հիշցնենք, որ սույն օրինագծին նախորդել է 2012 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Ի դեպ,
Նեյլը և յոթ հոգուց բաղկացած խորհրդարանական պատվիրակությունը 2013-ին այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: