«NBC News» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները համոզված են, որ այդ երկրի կառավարությունը ի զորու չէ իրականացնել ԻԼԻՊ-ի ոչնչացումը: Այդ մասին են վկայել «Ուոլ Ստրիտ Ժուռնալ»-ի և «NBC News»-ի կողմից, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացման հարցով միավորվելու անհրաժեշտության կապակցությամբ Օբամայի խոսքերից հետո, անցկացված սոցհարցման արդյունքները: Համաձայն սոցհարցման արդյունքների, ԱՄՆ-ի քաղաքացիների 68 տոկոսը նշել է, որ ԻԼԻՊ-ին ոչնչացնելու Բարակ Օբամայի շանսը շատ փոքր է: Բնակչության միայն 28 տոկոսն է հավատացած Օբամայի հաջողությանը: