CNN հեռուստատեսության հաղորդում է, որ ԱՄՆ-ում բանկերից ուսանողական վարկեր ստացած քաղաքացիների ավելի քան 19 տոկոսը, իրենց վարկային պարտավորությունների սպասարկման հարցում ավելի քան 50 հազար դոլարի պակաս են զգում և հայտնվել են ծանր վիճակում, իսկ համալսարանն ավարտելուց հետո ուսանողական վարկերի հետ վճարումը ամերիկացի ուսանողների գերխնդիրն է համարվում, որը զուգորդվում է աշխատանք ճարելու դժվարության հետ: Միաժամանակ նաև աճել են այն ուսանողների թիվը, որոնց վարկային պարտավորությունները գերազանցել է 50 հազար դոլարը: Պաշտոնական տվյալների համաձայն , ԱՄՆ-ում ավելի քան 40 միլիոն հոգի ուսանողական պարտքերը մարելու խնդիր ունեն